ԱՄՆ-ն հայտարարել է Կարիբյան ավազանի օդային տարածքի սահմանափակումների վերացման մասին

ԱՄՆ-ը տեղեկացրել է ավիաընկերություններին, որ Կարիբյան ավազանի օդային տարածքի սահմանափակումները կավարտվեն կեսգիշերին՝ արևելյան ժամանակով (05:00 GMT), և թռիչքները կարող են վերսկսվել՝ ըստ ժամանակացույցի օպերատիվ թարմացումների։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, տեղեկացնում է Reuters-ը։ Ըստ լրատվամիջոցի, ԱՄՆ-ի հարձակման և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման հետևանքով միջազգային ավիաընկերությունները չեղարկել են հարյուրավոր չվերթներ։ … Read more

Տիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News ԱԺ պատամավոր Տիրան Աբրահամյանը գրում է. «Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին: Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք: Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների … Read more

Դեյան Ստանկովիչը արգելափակել է Տիկնիզյանի տրանսֆերը Ռուսաստան

Բելգրադյան ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը պատրաստ է եղել Տիկնիզյանի համար վճարել 5,5 միլիոն եվրո, սակայն թիմի մարզիչը պնդել է, որ ֆուտբոլիստը մնա թիմում: «Մենք Ռուսաստանից 5,5 մլն եվրոյի առաջարկ ունենք։ Ես ակումբի անունը չեմ տա։  Ստանկովիչը բառացիորեն աղաչում էր ինձ՝ ասելով՝ Թերզա, ի սեր Աստծո, ձեռք մի տուր … Read more

«Վարչապետի և իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացարձակ մերժելի են։ Կարգալույծ եղած քահանայի և Թալինի համայնքապետի կողմից եկեղեցական կանոնակարգի կոպիտ խախտումներն անթույլատրելի են:Երկրի վարչապետի և իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը հանգեցնում է միայն ներազգային պառակտման … Read more

«Մաղթում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեղավոր են, ի վերջո դարձի գան, ծնկեն Մայր Աթոռի խորանի առջև և ներողություն խնդրեն Վեհափառից». Տեր Փառեն քահանա Առաքելյան

2025 թվականը Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի համար բավականին դժվար տարի էր։ Հոգևոր առումով հոգևոր դասը պայքարում էր իշխանությունների հակաեկեղեցական արշավի դեմ, ի վերջո, Մայր Աթոռը միջին դարերից սկսած չէր տեսել հարձակում իր դեմ, այն էլ՝ հայի կողմից։ Սաղմսովանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը նույնպես 2025 թվականը դժվար տարի է համարում, հատկապես ամառվանից … Read more

Հույս ունեմ՝ Թալինի բնակիչները չեն աջակցում այդպիսի տավարի․․․

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թալինցիները պատմական Սասունցիներ են, գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասունից։ Իսկ Սասունը մեր հայրենիքի այն հատվածն էր, որտեղ պատիվն ու հայրենիքը գերագույն արժեք էին։ Հիմա նայում եմ Թալինի քաղաքապետի վարքագծին ու վստահ եմ, որ դա Սասունցի չէ, ուղղակի չի կարող Սասունցի լինել։ Սասունցիները կարգին մարդիկ են, լավ հայեր։ Սասունցիների … Read more

«Շատերն անգիտությամբ Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը անվանում են «Փոքր Զատիկ». Հայր Զաքարիա

Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵԿԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ ՍՐԲԱԳՐԵՆՔ ՍԽԱԼՆԵՐԸ..: Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Այն Քրիստոսի Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 5-ին: Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է թե՛ … Read more

Կարմիր Հրե ձիու տարին մեծ փոփոխությունների տարի է վեց կենդանակերպի համար

2026 թվականը կլինի Կարմիր Հրե Ձիու հովանու ներքո, որի ընթացքում ամենակարևոր փոփոխությունները սպասում են վեց կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին, հայտնել է The Voice Mag-ը: Խոյ. Հնարավորությունների և ակտիվ աճի տարի Խոյերի համար 2026 թվականը խոստանում է լինել ամենաարդյունավետ տարիներից մեկը: Գարունն ու ամառը նոր ծանոթություններ և ներդաշնակություն կբերեն անձնական կյանքում, իսկ մասնագիտական ​​ոլորտում նախագծերը կզարգանան սովորականից … Read more

Հայաստանի հետ առևտրային հարաբերություններն արդեն հաստատված են. Ալիևն ընդունել է ԱՄՆ-ը պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ամերիկյան պատվիրակությանը։ Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ պատվիրակության կազմում եղել են հանրապետական ​​սենատոր Մարքվեյն Մալինը, ​​Ջեյսոն Սմիթը, Ներկայացուցիչների պալատի անդամ ​​Ռոնի Ջեքսոնը, Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ջիմի Պանետան։ Հյուրերը շնորհավորել են Ալիևին անցյալ օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված նվաճումների համար։ Իլհամ Ալիևը … Read more

Վենեսուելայի Գերագույն դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է իրականացի այդ երկրի ղեկավարի պարտականությունները գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնում է նախագահի պաշտոնը՝ երաշխավորելու կառավարման շարունակականությունը և երկրի համապարփակ պաշտպանությունը»: Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Դելսի Ռոդրիգեսը Վենեսուելայի պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով՝ … Read more