Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ ինքնիշխան պետություն կառուցելու համար խաղաղությունն ամենաանհրաժեշտ գործոնն է:
«Երկրի պաշտպանությունը միայն բանակը չէ, դա նաև տնտեսությունն է և այլ ոլորտները: Եթե չունենանք խաղաղություն, մենք կշարունակենք արտագաղթի ճանապարհը և հայրենասիրական երգեր երգելը»,- նկատում է նա:
Անդրադառնալով այն նարատիվին, թե «եթե Ռուսաստանը չլինի, թուրքը մեզ կուտի», Բաբայանը նկատում է՝ դա գալիս է այն մտածողությունից, որ մենք չենք կարող ինքնուրույն ապրել, Հայաստանը պարտադիր պետք է «պառկի» որևէ մեկի տակ. «Դարեր շարունակ այս մտածողությունը սրսկվել է մեր մեջ»:
Վերջինս կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը կարծես թե հետաքրքրված չէ, որ իր դաշնակիցները զարգանան, քանի որ երբ զարգանում են, դուրս են գալիս իր հովանոցի տակից. «Կարծում է՝ երկրներին պետք է պահել սպառնալիքով և վախով»:
Արվեստագետն ասում է՝ միայն հետ նայելով՝ ապագա չես ստեղծի. պետք է հասկանանք՝ որն է 21-րդ դարի հաղթանակի չափանիշը:
«Ես երկար տարիներ թատրոնը ներկայացնում եմ տարբեր երկրներում, որտեղ առաջին անգամ են լսում Արմենիա բառը․ սա՞ է ազգային ինքնությունը պահելը, թե՞ Ծիծեռնակաբերդում դրոշ այրելը»,- հարցադրում է անում նա:
Ռուբեն Բաբայանը համոզմունք է հայտնում, որ այս տարի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները շատ ավելի կարևոր են, քան որևէ ընտրություն. «Խոսքը պետություն և գաղութ լինելու մասին է: Ընտրակաշառք բաժանողները պետք է հիշեն՝ փողով գնված իշխանությունը երկար կյանք չունի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44 դիտում