Այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր. այդ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ. Տեր Ավետիս

Տեր Ավետիս քահանա Մակարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մի քանի քահանաների կողմից նույնաբովանդակ գրառումներին, որով ողջունում էին Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցին բարենորոգելու» օրակարգը: Տեր Ավետիսն արձանագրել է. «Համացանցը հետաքրքիր բան է. Այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր։ Տվյալ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ։ Նույն դեմքերն ու նույն խոսքերը։ ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ. … Read more

Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար. ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են. «Ձեր հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդ համարին՝ հուսալի և անվտանգ վիզայի գործընթաց ապահովելու համար։ Եթե Ձեր բարկոդ համարները նույնական չեն հարցազրույցի հանդիպումից երկու աշխատանքային օր առաջ, ապա Ձեր հանդիպումը կչեղարկվի և կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ Ձեր վիզայի դիմումին ընթացք տալու համար»։

Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատու են չորս հոգևոր հայրերի գերության համար

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլադավանություն ընդունած քահանաները, ամեն ինչից զատ, համապարտ պատասխանատվություն են ստանձնում իրենց չորս հոգևոր հայրերի տևական գերության համար, «հետույք» բառի համար երկու փոքրիկ զավակ ունեցող մարդուն կալանավորելու համար, «մեր ձևով» ասելու համար բարերար Սամվել Կարապետյանի անազատության համար, մյուս բոլոր քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների տառապանքների համար, վաղվա բոլոր հալածանքների … Read more

Aurora News | Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է Սպիտակ տուն՝ այցելելու թույլտվություն ստանալու համար

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է Սպիտակ տուն այցելելու թույլտվություն ստանալու համար։ Այս մասին հայտնում է ABC Internacional-ը: Հարցումը գտնվում է նախնական քննարկման փուլում և կպահանջի ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ժամանակավոր ազատում Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից: Հավելենք՝ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը գտնվում է պատժամիջոցների տակ մարդու իրավունքների խախտումների համար։

Aurora News | Վաշինգտոնը կհարվածի Մեքսիկայի տարածքում գործող նարկոկարտելներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է անցնել Մեքսիկայի տարածքում գործող նարկոկարտելների դեմ հարվածների՝ ցամաքում։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ծովային ուղիներով իրականացվող թմրանյութերի մաքսանենգության շուրջ 97 տոկոսը կասեցնել, և այժմ ուշադրությունը կենտրոնանում է ցամաքային ուղղության վրա։ Թրամփի խոսքով՝ նարկոկարտելներն իրական ազդեցություն ունեն Մեքսիկայում տեղի ունեցող … Read more

«Հակաեկեղեցական անձերն արժանանալու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին»․ Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհակալ եմ Ձեր հեռախոսների և գրառումների համար, որով Ձեր զորակցությունն եք հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռը և մեր ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը:Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները:Շատ բնական է, … Read more

Ազդեցություն

09.01.2026 | 21:59 Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն հավիտենական կյանքը, որ տալիս եմ բոլոր Ինձ հավատացողներին: Այդ նոր կյանքը կփոխի քո ողջ էությունը: Կդառնա քո գոյության իմաստը, խոսքերը, որ դու կխոսես, ազդեցությունը, որ դու կունենաս: Այս բոլորը հավիտենական նկարագիր կստանան, որովհետև կբխեն քո մեջ եղած կյանքից, որ Իմ կյանքն է` հավիտենական կյանքը: Այնպես որ, … Read more

«Օրեշնիկով» ցուցադրական հարված է հասցվել ԵՄ սահմանի մոտ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր մարտավարությունը կայանում է քաղաքներն ամբողջությամբ «անջատելու» փորձերում։ «Հիմնական նպատակը քաղաքների լիակատար «անջատումն» է։ Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքային վարչակազմ հասկանա թշնամու այս նպատակն ու պատրաստվի դրան հակազդելուն»,- ընդգծել է Զելենսկին։ Նա նաև հայտնել է, որ ներկայումս Ուկրաինայում արված բոլոր ջանքերը կենտրոնացած են ռուսական հարձակումներից … Read more

Մի քանի քահանաներ միացել են Փաշինյանի հակաեկեղեցական արշավին

Մի շարք քահանաներ միացել են եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին։ Նրանք հիմնականում տիրադավ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորած Արարատյան թեմի հոգևորականներ են։ Ստորև՝ մի քանի քահանաների գրառումներ․

«Որպես ընկեր` Նարեկին կխնդրեմ դադարեցնել հացադուլը, իսկ որպես քաղաքական բռնաճնշումներով անցնող մարդ` կընկալեմ նաև չդադարեցնելու որոշումը». Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրել է․ «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետի երկարացումը հերթական ապացույցն է, որ կալանքը դարձել է ոչ թե դատավարական միջոց, այլ պատիժ՝ առանց դատավճռի, հրապարակային հաշվեհարդարի միջոց։ Փաստարկների փոխարեն՝ ձևական արձանագրումներ, իրավունքի փոխարեն՝ քաղաքական նպատակահարմարություն «Սա մեկ գործ չէ, այլ պարբերաբար կրկնվող վտանգավոր համակարգային պրակտիկա, երբ անհարմար խոսքը քրեականացվում … Read more