Այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր. այդ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ. Տեր Ավետիս

Տեր Ավետիս քահանա Մակարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մի քանի քահանաների կողմից նույնաբովանդակ գրառումներին, որով ողջունում էին Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցին բարենորոգելու» օրակարգը:

Տեր Ավետիսն արձանագրել է. «Համացանցը հետաքրքիր բան է. Այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր։ Տվյալ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ։ Նույն դեմքերն ու նույն խոսքերը։ ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ. ԳԼԽՈՎԸ ՇԱՏ ԱՄՊԵՐ ԿԱՆՑՆԵՆ, ՍԱՐԸ ՄԻՇՏ ԿԱ ԱՆՍԱՍԱՆ»:

Leave a Comment