Ազդեցություն

Ազդեցություն

09.01.2026 | 21:59

Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն հավիտենական կյանքը, որ տալիս եմ բոլոր Ինձ հավատացողներին:

Այդ նոր կյանքը կփոխի քո ողջ էությունը:

Կդառնա քո գոյության իմաստը, խոսքերը, որ դու կխոսես, ազդեցությունը, որ դու կունենաս:

Այս բոլորը հավիտենական նկարագիր կստանան, որովհետև կբխեն քո մեջ եղած կյանքից, որ Իմ կյանքն է` հավիտենական կյանքը:

Այնպես որ, այս հատկությունները կապրեն հավիտյան:

Հիմա դու տեսնում ես, թե որքան մեծ ու հրաշալի է հավիտենական կյանք ունեցող հոգու գործը: Իր բառերը, իր ազդեցությունը անվերջ շարունակվում են դարերի միջով:

Հարկավոր է խորհել այս ճշմարտությունների մասին, որ Ես եմ քեզ տալիս: Սրանք մակերեսային իրողություններ չեն, այլ` գաղտնի գանձերն են Իմ թագավորության, ծածկված ու պահված թանկագին մարգարիտները:

Քո մտքում խոկա ու խորհրդածիր այս խոհը, սրանք քո սրտի ու մտքի գործը դարձրու:

Մեկնաբանություններ

Leave a Comment