Թրամփն իր թիմի հետ ակտիվորեն քննարկում է Գրենլանդիայի գնման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմի հետ ակտիվորեն քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Նախագահն այժմ ակտիվորեն քննարկում է այս հարցը իր ազգային անվտանգության թիմի հետ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին։ Գրենլանդիան ուժով բռնագրավելու հնարավորության մասին հարցին Լիվիտը նշել է, որ «նախագահ … Read more

Կարևոր է, որ մենք լսենք ոչ թե կեղծ գաղափարախոսություն տարածողներին՝ Բրյուսելին և նրա կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին, այլ մեզ 1700 տարի ծառայող Եկեղեցուն. Վրաստանի Խորհրդարանի նախագահ

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է Վրաց պատրիարքի Սուրբ Ծննդյան ուղերձին, որտեղ խոսվում է խոսքի ազատության մասին, և իր մեկնաբանության մեջ կրկին քննադատել է Եվրամիությանը։ Պապուաշվիլիի խոսքով՝ պատրիարքը նշել է. «Բոլորը պետք է հասկանան, որ խոսքի ազատության տեսքով մեզ են ներկայացրել ամենաչար և ամենամարդասպան զենքը, որը սպանում է ոչ միայն ֆիզիկապես, … Read more

ԱՄՆ-ն Վենեսուելայի համար եռաստիճան ծրագիր ունի․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի համար եռաստիճան ծրագիր ունի և ներկայացրել է և այդ կետերը։ – Իրավիճակի կայունացում և երկրում քաոսի կանխարգելում։ – Տնտեսական վերականգնում՝ ամերիկյան բիզնեսի համար Վենեսուելա մուտք գործելու հնարավորությամբ։ – Իշխանության անցում, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի համար համաներում։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը նշել է, որ դեռ վաղ … Read more

Վառելիքի ևս մեկ խմբաքանակ երկաթուղով Ադրբեջանից գալիս է Հայաստան

Նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղարկվել է Հայաստան, հայտնում են ադրբեջանական կայքերը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքվից մեկնել է 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք տեղափոխող 48 վագոնանոց գնացք, որը կանցնի Վրաստանով։ Վրաստանը վճար կգանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ խմբաքանակի համար։

Մեծագույն ամոթ և խայտառակություն է, որ մեր Սրբազանները եկեղեցական տոները նշում են անազատության մեջ. Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսակցել է ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին․ «Սրբազան հայրերը հետևելով վերջին օրերի իրադարձություններին՝ կրկին իրենց մտահոգություններն էին հայտնում տիրադավների և օրվա իշխանության համատեղ գործողությունների առնչությամբ: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չափազանց դիպուկ էր արտահայտվել երեկ ինձ փոխանցած … Read more

Ոստիկանական այրված բաժանմունքներ. Իրանում լարվածությունը չի թուլանում, ԱՄՆ-ից կոշտ են խոսում

Հարևան Իրանում շարունակում են ցույցերը, որոնք արդեն երկու ճամբարի են բաժանվել: Հակակառավարական ցուցարարների դեմ փողոց են դուրս ելել իշխանության աջակիցները: Թեհրանը արևմուտքի վարձկաններ է անվանում ազգային արժույթի և կտրուկ գնաճի ֆոնին փողոց դուրս եկած քաղաքացիների մեծ մասին՝ պնդելով, թե նրանք փորձում են «անկարգությունների» վերածել ազնիվ իրանցիների ակցիան: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է երկրում տեղի … Read more

Շեֆին համոզելու համար, թե սաղ լավ ա, որոշել են ֆոտոշոփ անել «Ուխտերթ»-ի` օդից արված նկարները․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չկա սսենց բան, ժողովուրդ ջան։ Բա որ ասում եմ՝ էս Նիկոլենք պրիմիտիվ մեռնում են, մարդիկ չեն հավատում։ Երեկվանից չեն կարողանում շեֆի ջղայնության տակից դուրս գալ, որ ողջ վարչական ռեսուրսը կիրառմամբ կարողացել էին ոտից գլուխ 2000-ից մի փոքր ավել մարդ հավաքել։ Ու իրենց, … Read more

Մեծ Բրիտանիան աջակցել է ԱՄՆ-ին Marinera նավթատարի կալանավորման գործում

Մեծ Բրիտանիան գործուն աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ-ին՝ Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող Marinera նավթատարի կալանման գործողության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ «Այսօր մեր զինված ուժերը հմտություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորել՝ աջակցելով ԱՄՆ ուժերի կողմից Bella 1 (Marinera նավթատարի նախկին անվանումն է – խմբագրություն) նավի … Read more

Կապանում մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակ է, վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Վիգեն Ղ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռասուլ Ա․-ի վարած «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Վթարի հետևանքով վարորդներից Վիգեն … Read more

Aurora News | Եթե տղամարդկություն ունենայիք, կհասկանայիք` որքան նվաստացուցիչ են հնչում ձեր խոսքերն ու խնդրանքները. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իրեն «առևանգելու» վերաբերյալ հնչեցրած կոչը՝ այն գնահատելով որպես խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու փորձ։ Կադիրովի խոսքով՝ նման հայտարարությունները չեն նպաստում բանակցային մթնոլորտի ձևավորմանը։ «Հիմա նա ամերիկացիներից օգնություն է խնդրում՝ ասելով. «Նրանք զենքով չօգնեցին, բայց գոնե առևանգեք Ռամզանին… Պահպանեք ձեր դեմքը և մի՛ նվաստացրեք ձեզ։ Եթե տղամարդկության … Read more