ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի համար եռաստիճան ծրագիր ունի և ներկայացրել է և այդ կետերը։
– Իրավիճակի կայունացում և երկրում քաոսի կանխարգելում։
– Տնտեսական վերականգնում՝ ամերիկյան բիզնեսի համար Վենեսուելա մուտք գործելու հնարավորությամբ։
– Իշխանության անցում, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի համար համաներում։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը նշել է, որ դեռ վաղ է խոսել Վենեսուելայում ընտրությունների մասին։
