Որպես անհետ կորած որոնվում է Գայանե Ջումանովան
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն