Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին և ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Այդ օբյեկտներում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ: