Շմավոն քահանա Ղևոնդյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը

Շմավոն քահանա Ղևոնդյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը։ «Ես` Շմավոն քահանա Ղևոնդյանը, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին»-սոցցանցի իր էջում գրել է նա։

Աշխարհասփյուռ թեմերի հարյուրավոր հոգևորականներ շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին ու նրա գահակալին

Հայ Առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հարյուրավոր հոգևորականներ շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։ Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է. «Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք … Read more

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Չաղ Ռուստամի հոր սպանության գործով ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի «Կուկ» մականունով Արթուր Ասրյանն է։ «Իշխանության» հետ զրույցում Ասրյանի մտերմիներից մեկն ասաց, որ «Կուկին» մի քանի օր առաջ կալանավորել էին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ Ասրյանը մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով գտնվել է տնային կալանքի մեջ, որի ընթացքում ոտքից … Read more

Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին. Տեր Սերոբ – 5tv

Տեր Սերոբ քահանա Ազարյանի հրապարակումը՝ ուղղված տիրադավներչին ու նրանց միացածներին. «Բոլոր այն «հոգևորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգևոր կոչումը, պարպում են իրենց մարդկությունից և հայությունից, վաճառում են իրենց խաչը նյութի դիմաց, անհամար հայորդիների թափած արյունը՝ պաշտոնի, աթոռի և երկրավոր խոստումների դիմաց և միանում են դավաճանախմբին, որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՎԱՏՔ և ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ծախեցին, թող … Read more

Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վրթանես

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը իր հավատարմությունն է հայտնում Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ «Ես` Տեր Վրթանես քահանա Բաղալյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:

«ՀՀ էլեկտրական ենթակառուցվածքը հետզհետե ոչնչանում է»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ շատերիդ ուշադրությունը սևեռված է Իրանի վրա, եկեք ձեզ մի փոքր պատմություն պատմեմ մեր ինքնիշխան, պատարագասեր, հիբրիդածին վարչակազմի հերթական գլուխգործոցի մասին: Ուրեմն, 2015 թվականին ՀՀ-ն Իրանի հետ պայմանագիր է կնքում բարձրավոլտ էլեկտրաենթակառուցվածք ստեղծելու համար, որը թույլ կտար մեր արտադրած ավելցուկը մատակարարել Իրանին: Նախատեսվում էր, որ շինարարությունը կավարտվի … Read more

Անվտանգության ուժերը չեզոքացրել են իրավապահ մարմինների վրա կրակած ապստամբներին. «Ուժեղ Իրան» թելեգրամյան ալիք

Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել որոշ կատաղի խռովարարների և ապստամբների, որոնք կրակել են իրանական անվտանգության ուժերի վրա, գրում է «Ուժեղ Իրան» թելեգրամյան ալիքը։ «Չեզոքացվածները նաև մասնակցել են վանդալիզմի և դիվերսիայի գործողություններին՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարությամբ, և փորձել են ուրիշներին դրդել կատարելու այդ անօրինական գործողությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա ազդեցության բոլոր հանցակիցները պատասխանատվության կենթարկվեն», – գրում է … Read more

Երբեք չէի մտածի, որ այս բառերով կդիմեմ ձեզ՝ ամո՛թ, շա՛տ ամոթ. Արթուր Վանեցյանը՝ Տեր Շմավոնին

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի՝ փաշինյանական «բարենորոգման»-ը մաս կազմելու հայտարարությանը. «Երբեք չէի մտածի, որ այս բառերով կդիմեմ ձեզ՝ ամո՛թ, շա՛տ ամոթ:Այս ամենն անցնելու է բա հետո ինչպե՞ս եք ապրելու, ինչպե՞ս եք նայելու մեր բոլորի աչքերին»:

Ես ամենայն քաջությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ․ Մանուկ քահանա Զեյնալյան

Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։ Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում … Read more