«Ափսոսում եմ, որ եկեղեցում մեր արարողությունը դուք եք անցկացրել»․ հավատացյալները՝ Փաշինյանին միացած քահանաներին

Ինչպես հայտնել ենք, մի խումբ քահանաներ միացել են Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավ եպիսկոպոսների՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի դեմ սկսած արշավին և իրենց աջակցությունն են հայտնել նրանց նախաձեռնությանը։ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված գրառմանն արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով․ «Եթե Ձեր առջև կանգնած լիներ օրինակ Սուրբ Ղևոնդ Երեցը, նույն բանը կասեի՞ք։ Կասեիք՝ … Read more

Թող Տերը զորացնի մեզ անսասան մնալ մեր սուրբ հավատքի, ազգային եկեղեցու և հայրենյաց ավանդների մեջ. Մաշտոց աբեղա

«Ես՝ Մաշտոց աբեղա Մխիթարյանս, որդիական նվիրումով իմ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին,- գրում է հոգևորականը և հավելում,- Թող Տերը զորացնի մեզ անսասան մնալ մեր սուրբ հավատքի, ազգային եկեղեցու և հայրենյաց ավանդների մեջ։ Տէր, պահիր Քո օրհնյալ Աթոռը՝ Քո իսկ սուրբ կամքով հիմնված, և առաջնորդիր ազգդ խաղաղության ու միաբանության ճանապարհով»:

Ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան 9-րդն է

Ոսկու համաշխարհային խորհրդը (WGC) հրապարակել է աշխարհում ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ արտասահմանյան կենտրոնական բանկերի կողմից պահվող ոսկու ընդհանուր արժեքը մոտենում է 4 տրիլիոն դոլարի և  1922-ից ի վեր առաջին անգամ ոսկին գերազանցել է ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերը՝ դառնալով աշխարհի ամենամեծ պաշտոնական պահուստային ակտիվը։ Աշխարհում ոսկի ամենաշատ պաշարներ … Read more

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը․ Տեր Փառեն

Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է․« Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ եւ չարն ինքը … Read more

Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ևս միանում է ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը

Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ևս միանում է ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը։ «Ես Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանս միանում եմ իմ առաջնորդ Սիոն սրբազանի եւ մյուս արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդարացի պահանջին»-սոցցանցի էջում գրել է քահանան:

Նշվել է մայոնեզի օգտագործման օրական ընդունելի չափաբաժինը

Օրական կարելի է ուտել ընդամենը մեկ ճաշի գդալ մայոնեզ։ Այս մասին հայտարարել է կենսաբանության դոկտոր, РУДН համալսարանի ագրարային տեխնոլոգիաների ինստիտուտի գյուղատնտեսական ճարտարագիտության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Խոմենեցը, գրում է ՏԱՍՍ-ը: Մասնագետի խոսքով՝ մայոնեզի օրական չափաբաժինը 20-30 գրամ է՝ լինի դա սենդվիչների, աղցանների մեջ, թե այլ ուտեստների համար որպես համեմունք։ Խոմենեցը մայոնեզը անվանել է հակասական արտադրանք։ Նա … Read more

«Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատվություն են ստանձնում քաղբանտարկյալների տառապանքների համար». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլադավանություն ընդունած քահանաները, ամեն ինչից զատ, համապարտ պատասխանատվություն են ստանձնում իրենց չորս հոգևոր հայրերի տևական գերության համար, «հետույք» բառի համար երկու փոքրիկ զավակ ունեցող մարդուն կալանավորելու համար, «մեր ձևով» ասելու համար բարերար Սամվել Կարապետյանի անազատության համար, մյուս բոլոր քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների տառապանքների համար, վաղվա բոլոր հալածանքների համար։ Թող դա … Read more

Ինչու է Իրանի համար ճակատագրական այս օրերին Հայաստան ժամանել Իրանի փոխարտգործնախարարը

11-րդ օրն է, ինչ Իրանում շարունակվում է տնտեսական ճգնաժամի բարձրացրած բողոքի ալիքը, որն իրանական մի շարք քաղաքներում ժամանակ առ ժամանակ վերածվում է անկարգությունների՝ դուրս գալով բողոքի բացառապես խաղաղ հունից: Իրանի իշխանությունների պնդմամբ, հասարակության բողոքը հիմնավոր է, խնդիրները պետք է լուծվեն, սակայն անկարգություն հրահրողները, գործակալները, օտար շահեր սպասարկողները, որոնք ներդրված են ցուցարարների շարքերում, պետք է պատժվեն: … Read more

Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է․Թաթոյանի հոդվածը՝ The Washington Times-ում

ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակվել է իմ հոդվածը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի խնդրին: Ներկայացնում եմ հոդվածի ամենակարևոր թեզերը․ Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական … Read more