Վաղը, երբ էս թունավոր ամպը ցրվի, մենք շատ դժվար ենք իրար հետ նորից հարաբերություններ կառուցելու. Լիլիթ Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մի կողմից կասենք` ուղտերթ է, կխնդանք, կանցնի։ Մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներ են, մարդիկ, որ մտել են էս թունավոր գործարքի մեջ` Երևանից, մարզերից, մի մասը` աշխատող, տուն պահող, մոլորված, մյուսները` չգիտեմ, չեմ հասկանում, թե ովքեր են և ինչու, բայց էս երկրից են, նաև նրանց աչքի առջևով է … Read more

«Իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է՝ մոլորյալների թիվը պակասել է»․ Հայկ Իգնատյան

Մայր Աթոռի խորհրդի անդամ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է այն մասին, որ Հայաստանում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է:Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին մնացած մի քանի հազար մոլորյալները ևս դարձի կգան՝ փոքրիկ խմբակին թողնելով խորը մենության մեջ»: Աղբյուրը`   Հայկ Իգնատյան

Դրանք PR-ի վրա ծնված բոմժեր են…Ձեր երեխաներին հանեք TikTok-ից․․․Արամ Մանուկյան

Ձեր երեխաներին հանեք TikTok-ից, հետո գլուխներիդ եք տալու։ Շատերը գլուխ չունեն ու չեն հասկանա ասածիս լրջությունը, բայց այսօր արդեն լայվերի ժամանակ տեսնում ենք համբուրվող տղաներ։ Ձեր երեխաների խելքները տեղը դրեք։ Ինչ «բլոգեր» կամ «տիկտոկեր» եք տեսնում ու մտածում, թե իբր հաջողակ, բանիմաց ու հարուստ մարդիկ են՝ այդպես չէ։ Դրանք փիառի վրա ծնված բոմժեր են։ Հանեք … Read more

«Թրամփը և Զելենսկին կարգավորել են երաշխիքների հետ կապված հարցերի մեծ մասը». Քուշներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերին Մար-ա-Լագոյում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ կարգավորել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերի մեծ մասը, Հայտնել է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը և Քուշները Փարիզում հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել «կամավորների կոալիցիայի» տասնյակ առաջնորդների, այդ թվում՝ … Read more

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2,600 քաղաքացի

Այսօր` հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին», ըստ մեր հաշվարկների, մասնակցել է շուրջ 2,600 քաղաքացի: Այս մասին հայտնում է Armat Media-ն։    «Հաշվարկն իրականացվել է արհեստական բանականության հատուկ ծրագրի կիրառմամբ, որը թույլ է տվել վերլուծել վերջին ժամանակահատվածում իշխանական հավաքները և դրանց մասնակիցներին:   Մասնավորապես, ԱԲ ծրագրի օգնությամբ մասնակիցների թվից մոտ 500-ին հնարավոր է եղել նույնականացնել որպես … Read more

«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը

«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը, այս մասին նշվում է Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո համաձայնեցված փաստաթղթում։ «Աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին. Կոալիցիան համաձայնել է շարունակել Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել կարևորագույն երկարաժամկետ ռազմական օգնություն և սարքավորումներ՝ նրանց կայուն մարտունակությունն ապահովելու համար, քանի որ նրանք կմնան պաշտպանության և զսպման առաջին գիծը», – ասվում է Ելիսեյան … Read more

Վենեսուելայում իրականացրած ռազմական միջամտությունը թուլացնում է երրորդ համաշխարհային պատերազմի կանխումը. ՄԱԿ

Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը. փոխանցում է The Guardian թերթը: «Ռազմական այս միջամտությունը խախտելով Վենեսուելայի ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը և պակաս անվտանգ դարձնում յուրաքանչյուր երկիր»,- նշել է Ֆոլկեր Թյուրքը։ Թերթի փոխանցմամբ՝ դա թուլացնում է … Read more

Դժվար է սա համարել պատահական․․․

Տեր Սարգիս Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը։ Ֆիլմում, ինչքան որ դիտեցի և այլևս չեմ պատրաստվում դիտել. • Մարիամ Աստվածածինը ներկայացվում է որպես ռոմանտիկ մի աղջիկ, ով ցանկանում է շարունակել իր … Read more

Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ բախումներ են․ Գաբրիելյան – Armenia Today

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ և հրետակոծություն է, «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չեն գրանցել և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ … Read more