Վենեսուելայում իրականացրած ռազմական միջամտությունը թուլացնում է երրորդ համաշխարհային պատերազմի կանխումը. ՄԱԿ

Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը. փոխանցում է The Guardian թերթը:

«Ռազմական այս միջամտությունը խախտելով Վենեսուելայի ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը և պակաս անվտանգ դարձնում յուրաքանչյուր երկիր»,- նշել է Ֆոլկեր Թյուրքը։

Թերթի փոխանցմամբ՝ դա թուլացնում է երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու միակ մեխանիզմը՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը։

Leave a Comment