
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերին Մար-ա-Լագոյում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ կարգավորել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերի մեծ մասը, Հայտնել է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը և Քուշները Փարիզում հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել «կամավորների կոալիցիայի» տասնյակ առաջնորդների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի ավելի լայնածավալ հանդիպումից առաջ։
«Անվտանգության երաշխիքների վերաբերյալ մենք երկար քննարկումներ ունեցանք նախագահ Զելենսկու և նախագահ Թրամփի հետ դեկտեմբերին Մար-ա-Լագոյում։ Կարծում եմ՝ նրանք կարողացան լուծել այս թեմայի շուրջ մնացած հարցերի մեծ մասը, եթե ոչ բոլորը», – ասել է Քուշները Փարիզում հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։