Իրազեկումների և վարչարարության արդյունքում վարորդները ժամանակին փոխարինել են անվադողերը. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ամփոփել է տոնական օրերին իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները՝ նշելով, որ վարորդները հիմնականում դրսևորել են…

«Մենք նավթը չենք գողանում, այլ վերահսկում ենք դրամական հոսքերը»․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

Միացյալ Նահանգները չեն զբաղվում Վենեսուելայի նավթի գողությամբ։  Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «միայն վերահսկում է վաճառքը և դրամական հոսքերը Վենեսուելայում, որպեսզի միջոցները կարողանան օգտագործվել վենեսուելացի ժողովրդի կենսապայմանների բարելավման և ամերիկացիների համար ռիսկերի նվազեցման նպատակով»։  «Մենք ոչ մեկի նավթը չենք գողանում»,- ասել է նախարարը։ Հունվարի 7-ին … Read more

«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով

8 Հունվար, 2026 20:12 Հայաստան Հունվարի 8-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այցելել է «Մարշալ Բաղրամյան» կայարան և տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների արդյունքներին։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են ապակեպատ վիտրաժային կոնստրուկցիաների փոխարինման աշխատանքներ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, նշվում … Read more

Մի քանի մարզերում ավտոճանապարհներին մերկասառույց է. Ճանապարհային դեպարտամենտ

Հունվարի 8-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. hայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և … Read more

Տոնական օրերին գրանցվել է 810 ՃՏՊ

Ինչպես հայտարարվել էր՝ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումներից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ 24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել Փրկարար ծառայությունը: Քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել … Read more

«Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է. «Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան. Ուզում եմ տեղեկացնել, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը՝ նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»»: Աղբյուրը`   Անահիտ Ավանեսյան