
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է. «Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան.
Ուզում եմ տեղեկացնել, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը՝ նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»»:
Աղբյուրը` Անահիտ Ավանեսյան