ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ԼՂ հարցի փաթեթի հրապարակումից հետո նախկինների մասին խոսելու բան չկա»․ Փաշինյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխան է ընթանում։ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ «նախկիններին»։ Ըստ նրա՝ ԼՂ հարցի փաթեթի հրապարակումից հետո «նախկինների» մասին խոսելու բան չկա։ Մանրամասները՝ տեսանյութում․

Նոյեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%, մեկ ամսում գները աճել են 0.6%-ով

2025 թ.-ի նոյեմբերին, 2024 թ.-ի նոյեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3.1% գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6% ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թ.-ի նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 3.1%, ամսական աճը՝ 0.6%: Այս մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Armstat) տվյալները։ 2025 թ.-ի նոյեմբերին, 2024 թ.-ի նոյեմբերի համեմատ, սննդամթերքի և ոչ … Read more

Կարևոր է ստեղծել և խթանել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Մեր ձևով» շարժում

Հարգելի՛ հայրենակիցիներ, Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։ Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հնարավորությունները, ինչ բոլորը՝ կրթվելու, աշխատելու, … Read more

Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում, հինգ անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը … Read more

ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցները դիմել են դատարան

Հասարակություն ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցները դիմել են դատարան Աջակցիր «Ա1+»-ին Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը ցանկանում է վերականգնել  ՀԷՑ-ի պետի խորհրդականի իր պաշտոնը։ Նախկին տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականը աշխատանքից ազատվել է  «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ 31․07.2025 թվականի հրամանով։  Համբարյանը նաեւ պահանջում է ՀԷՑ-ից իր օգտին  բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար  … Read more

Ավելի քան 7000 ուսուցչից 67,2%-ը հաղթահարել է կամավոր ատեստավորումը․ նախարար

2025 թվականին կամավոր ատեստվորմանը մասնակցած ավելի քան 7200 ուսուցիչների 67,2%-ը հաղթահարել է այն, Ազգային ժողովում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ 2025-ին ավելի քան 8400 ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար։ Անդրեասյանը 2 տարի առաջ հայտարարել էր, որ կամավոր ատեստավորման դեպքում բարձրացված վարձատրությունը ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը և … Read more

ԱՊԼ-ում Էրլինգ Հոլանդի 100 գոլերը՝ մեկ տեսաշարով

Անգլիայի Պրեմիեր լիգան մեկ տեսաշարով ներկայացրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի 100 գոլերն առաջնությունում։ «Ֆուլհեմի» դեմ 14-րդ տուրի հաղթական խաղում (5։4) խփած գոլի արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը սահմանել էր ռեկորդ։ Պրեմիեր լիգայում Հոլանդը պատմության մեջ բոլորից արագ հասավ 100 գոլի ցուցանիշին։ Դրա համար նրան պահանջվեց 111 հանդիպում։ Նախորդ ռեկորդակիրը «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերն … Read more

Արմավիրի ջրատարներից մեկում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 42-ամյա կնոջ դին

https://arm.sputniknews.ru/20251203/armaviri-jratarneric-mekum-hajtnabervel-e-anhet-kvorats-hamarvvogh-42-amja-knvoj-din-96491650.html Արմավիրի ջրատարներից մեկում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 42-ամյա կնոջ դին Արմավիրի ջրատարներից մեկում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 42-ամյա կնոջ դին Sputnik Արմենիա Նշանակվել են փորձաքննություններ, այլ մանրամասներ հայտնի չեն։ 03.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-03T17:27+0400 2025-12-03T17:27+0400 2025-12-03T17:29+0400 հայաստան դիակ կին արմավիր ջրատար https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36297115_0:52:1101:671_1920x0_80_0_0_6a2630f0d26c816203bdc41ea7c6aa37.jpg ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի ջրատարներից մեկում հայտնաբերվել է … Read more