Արմավիրում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։     Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։    

Պետք է դադարել խոսել նախկինների մասին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դադարել խոսել նախկինների մասին։ «Պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա։ Ի՞նչ չենք ասել։ ԼՂ հարցի փաթեթն էլ որ հրապարակել ենք, այն մասին է, որ խոսելու բան այլևս չկա։ Փաթեթի հրապարակումն, իմ դիտանկյունից, նրա համար է, որ ես ասեմ՝ այ, որ ասում … Read more

Եվրահանձնաժողովի կոլեգիան հաստատել է Ուկրաինայի համար «հնարավոր փոխհատուցման վարկը»՝ ռուսական ակտիվների հաշվին

Եվրոպական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Ուկրաինայի համար «հնարավոր փոխհատուցման վարկը», որը ենթադրում է սառեցված ռուսական…

Կարևոր է ստեղծել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Մեր ձևով»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News «Մեր ձևով» շարժման հայտարարությունը․ «Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։ Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հնարավորությունները, ինչ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ԼՂ հարցի փաթեթի հրապարակումից հետո նախկինների մասին խոսելու բան չկա»․ Փաշինյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխան է ընթանում։ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ «նախկիններին»։ Ըստ նրա՝ ԼՂ հարցի փաթեթի հրապարակումից հետո «նախկինների» մասին խոսելու բան չկա։ Մանրամասները՝ տեսանյութում․

Նոյեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%, մեկ ամսում գները աճել են 0.6%-ով

2025 թ.-ի նոյեմբերին, 2024 թ.-ի նոյեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3.1% գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6% ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թ.-ի նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 3.1%, ամսական աճը՝ 0.6%: Այս մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Armstat) տվյալները։ 2025 թ.-ի նոյեմբերին, 2024 թ.-ի նոյեմբերի համեմատ, սննդամթերքի և ոչ … Read more

Կարևոր է ստեղծել և խթանել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Մեր ձևով» շարժում

Հարգելի՛ հայրենակիցիներ, Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։ Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հնարավորությունները, ինչ բոլորը՝ կրթվելու, աշխատելու, … Read more

Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում, հինգ անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը … Read more