Ավելի քան 7000 ուսուցչից 67,2%-ը հաղթահարել է կամավոր ատեստավորումը․ նախարար

2025 թվականին կամավոր ատեստվորմանը մասնակցած ավելի քան 7200 ուսուցիչների 67,2%-ը հաղթահարել է այն, Ազգային ժողովում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ 2025-ին ավելի քան 8400 ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար։

Անդրեասյանը 2 տարի առաջ հայտարարել էր, որ կամավոր ատեստավորման դեպքում բարձրացված վարձատրությունը ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը և 30-50% հավելավճար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։

Կարդացեք նաև՝

ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ է միայն երկու ուսուցիչ ՀՀ-ում ստանում 700 000 դրամ աշխատավարձ

Leave a Comment