«Նապոլին» Վիկտոր Օսիմհենին փոխարինող է գտել

«Նապոլին» նախնական բանակցություններ է վարում «Լիլի» 25-ամյա հարձակվող Ջոնաթան Դևիդի հետ, որի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլական ակումբը արդեն ուղարկել է իրենց առաջարկը ֆուտբոլիստին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կանադացի ֆուտբոլիստը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրը «Լիլի» հետ։ Նաև ընդգծվեց, որ «Նապոլին» մտադիր … Read more

«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

«Լիվերպուլը» փոխարինող է փնտրում թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ով ամռանը պատրաստվում է լքել ակումբը։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը հետաքրքրված է «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի և «Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնի ծառայություններով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը չի երկարաձգի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ և կլքի թիմը որպես ազատ գործակալ։

«Մարսելը» 2022/23 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների Լիգային

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Մարսելը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Լե Հավրին»։ Այս հաղթանակի շնորհիվ «Մարսելը» չի նահանջի երրորդ տեղից ցածր։ Այսպիսով, «Մարսելը» 2022/23 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների Լիգային։ 2023/24 մրցաշրջանում թիմը չկարողացավ որակավորվել Չեմպիոնների Լիգայում, իսկ այս մրցաշրջանում չհաջողվեց որակավորվել եվրոպական մրցաշարերում։

«Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվերը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա լեհի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մարսելը»։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 27 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը … Read more

Ջանլուիջի Դոննարումայի ապագայից նոր տեղեկություն է հայտնի դարձել

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հավանականությունը գնահատվում է բարձր։ Այս մասին հայտնում է GFFN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները դրական ընթացք ունեն։ Ե՛վ 26-ամյա իտալացին, և՛ ակումբը ցանկանում են շարունակել իրենց համագործակցությունը։ Դոննարումայի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ին միացավ ազատ գործակալի … Read more

«Բարսելոնան» դիտարկում է 23-ամյա ֆրանսիացի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը

«Բարսելոնան» դիտարկում է «Մոնակոյի» 23-ամյա հարձակվող Մագնես Ակլյուշին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Չնայած ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել խաղալ «Բարսելոնայում», ակումբը պատրաստ չէ վճարել նրա տրանսֆերի համար՝ հարձակման աջ եզրում Լամին Յամալի առկայության պատճառով։ Այս մրցաշրջանում Ակլյուշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել յոթ գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ … Read more

Անխել Գոմեշի համար թեժ պայքար է սպասվում Անգլիայում

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել «Թոթենհեմին»՝ ձեռք բերելով «Լիլի» 24-ամյա կիսապաշտպան Անխել Գոմեշին։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։ Այս պահին «Թոթենհեմը» համարվում է անգլիացի ֆուտբոլիստի ձեռքբերման հիմնական հավակնորդը, սակայն չի կարելի բացառել նրա «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Գոմեսը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2020 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է … Read more

«Ինտերը» մոտ է բրազիլացի վինգերի հետ պայմանագիր կնքելուն

«Ինտերը» մոտ է «Մարսելի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեին ձեռք բերելուն։ Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, կողմերը համաձայնության են եկել երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձով։ Միլանյան թիմը այժմ պետք է համաձայնեցնի տրանսֆերի գինը «Մարսելի» հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։ Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։

Լամին Յամալը հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների անունները

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների անունները։ 17-ամյա ֆուտբոլիստը ընդգծել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեի և «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սակայի խաղը։ «Այս պահին, եթե մենք դուրս թողնենք «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, կարծում եմ՝ Ուսման Դեմբելեն և Բուկայո Սական լավագույնն են», – Յամալի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է … Read more

Մոհամեդ Սալահ․ «Ես չեմ կարծում, որ «ՊՍԺ»-ն ավելի շատ էր արժանի հաջորդ փուլ անցնել, քան մենք»

Մոհամեդ Սալահը գնահատել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։«Լիվերպուլը» ավարտեց իր ելույթները մրցաշարում՝ 1/8 եզրափակիչում պարտվելով «ՊՍԺ»-ին։ «Ճիշտն ասած, մեզ իսկապես շատ էր հաջողվել, որ Ալիսոնը իր կարիերայի լավագույն խաղը ցուցադրեց «Պարկ դե Պրենսում»։ Բայց պատասխան խաղում մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի։ Երկու թիմերն էլ պահեր ունեին, և ամեն ինչ ավարտվեց 11 մետրանոցներով։ Ես չեմ կարծում, … Read more