Զինեդին Զիդանը նշել է, թե որ թիմն է ցանկանում մարզել

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ հենց Զիդանն է Դիդյե Դեշամի հնարավոր փոխարինողը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ «Ես զգում եմ ինձ կապված Ֆրանսիայի հավաքականի հետ, որի կազմում խաղացել եմ գրեթե 12 տարի։ Իհարկե, դա իմ … Read more

ՊՍԺ-ն նոր տրանսֆեր է նախատեսում

ՊՍԺ-ն նոր տրանսֆեր է նախատեսում – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=9603ae07d4 ՊՍԺ-ն նոր տրանսֆեր է նախատեսում ՊՍԺ-ն, Չեմպիոնների լիգայի եզրափակչի շեմին, շարունակում է թարմացնել կազմը և ապագային միտված քայլեր է կատարում՝ պատրաստվելով պայմանագիր կնքել 19-ամյա ճապոնացի ձախ պաշտպան Կեյտա Կոսուգիի հետ։ Սա միանշանակ անսպասելի, բայց հեռանկարային քայլ է, հատկապես հաշվի առնելով, որ ֆուտբոլիստը Եվրոպայում … Read more

📸 Whoscored․ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Whoscored վիճակագրական պորտալը ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է Եվրոպայի լավագույն 5 առաջնությունների ֆուտբոլիստներից։ Whoscored-ի տվյալներով՝ լավագույն 5 լիգաների մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն այսպիսին է. Դարպասապահ՝ Մարկ Ֆլեկեն (Բրենտֆորդ, 7.0) Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, 7․3), Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ, 7․1), Ջեյմս Տարկովսկի (Էվերթոն, 7․1), Մաքսիմիլիան Միտելշտադ (Շտուտգարտ, 7․2) Կիսապաշտպաններ՝ Լամին Յամալ (Բարսելոնա, 8․0), … Read more

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվողի ծառայություններով

«Լիոնի» հարձակվող Ռայան Չերկին դիտարկվում է որպես «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր ձեռքբերում այս ամռանը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։ Մի քանի օր առաջ խաղացողն ասաց, որ անպայման կփոխի թիմը։ Ֆուտբոլիստի ծառայություններով արդեն հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և մի շարք այլ թիմեր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու պայմանագրում կա հրաժարագնի մասին կետ, որի չափը կազմում է … Read more

Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է դառնալ «Մոնակոյի» ֆուտբոլիստ։ Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մոնակոյի» ղեկավարությունը Դե Խեային ներառել է ամռան համար հավանական տրանսֆերների ցանկում։ Այս մրցաշրջանում 34-ամյա իսպանացին «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ, բաց է թողել 50 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։ Ֆուտբոլիստի գործող … Read more

Կիլիան Մբապպեի դատական ​​հայցից հետո դատարանը չեղարկել է ՊՍԺ-ի 55 միլիոն եվրոյի հաշիվների սառեցումը

Փարիզի դատարանը չեղարկել է ՊՍԺ-ի հաշիվների վրա 55 միլիոն եվրոյի սառեցումը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի կողմից ներկայացված դատական ​​​​հայցից հետո։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ 26-ամյա ֆրանսիացին պահանջել է 55 միլիոն եվրո, որը նա չի ստացել բոնուսների և աշխատավարձի տեսքով փարիզյան ակումբում։ Ի պատասխան՝ ՊՍԺ-ի փաստաբանները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 98 միլիոն … Read more

Անսու Ֆատին մոտ է Ֆրանսիա տեղափոխվելուն

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է տեղափոխվել «Մոնակո»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը իր գործակալի համար առաջնահերթություն է դարձրել «Մոնակո» տեղափոխությունը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լոնդոնի «Չելսին» պայքարի մեջ է մտել Լիգա 1-ի ակումբներից մեկի հետ Ֆատիի տրանսֆերի համար։ Անցած մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 խաղ բոլոր … Read more

Իտալական ակումբը Ջոնաթան Դևիդին պայմանագիր է առաջարկել

«Նապոլիի» ղեկավարությունը «Լիլի» նախկին հարձակվող Ջոնաթան Դևիդին, ով ազատ գործակալի կարգավիճակում է, առաջարկել է մինչև 2029 թվականը պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նեապոլիտանցիները պատրաստ են ֆուտբոլիստին տարեկան վճարել 6 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Դևիդի գործակալը ցանկանում է պայմանագրում ներառել հրաժարագնի կետ։ Բանակցությունները շարունակվում են։ Հարձակվողը դեռևս … Read more

Զինեդին Զիդանը հայտնել է, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների Լիգան

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչից իր սպասելիքների մասին։ «Չնայած ես Մարսելից եմ, կարծում եմ, որ ՊՍԺ-ն պետք է հաղթի», – Զիդանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։ Չեմպիոնների Լիգայի 2025 թվականի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ ՊՍԺ-ն և «Ինտերը» վճռորոշ խաղում կպայքարեն տիտղոսի համար։

Թոմաս Պարտիի ծառայություններով թոփ թիմեր են հետաքրքրված

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։ Այս մասին հայտնում է լրագրող Չարլզ Ուոթսը։ Հնարավոր է, որ գանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբը լքի հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սակայն «Արսենալը» դեռ չի սկսել բանակցություններ կիսապաշտպանի պայմանագիրը երկարաձգելու համար։ Գործող համաձայնագիրը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Միաժամանակ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան … Read more