Կողոպտել են Խվիչա Կվարացխելիայի տունը

Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին կողոպտվել են Ֆրանսիայում։ Geo Team-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կաննում, որտեղ ֆուտբոլիստները հանգստանում էին իրենց ընտանիքների հետ։ Կողոպտիչները թալանել են այն տունը, որտեղ մնում էին Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Գողացվել են զարդեր, պայուսակներ և ժամացույցներ։ Գողության պահին տանը ոչ ոք չի եղել։ Դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չկան ո՛չ տեղի … Read more

Նասեր Ալ-Խելաիֆին քննադատել է Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին քննադատել է հարձակվող Կիլիան Մբապպեին։ Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ Մբապպեն ՊՍԺ-ից տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»՝ որպես ազատ գործակալ։ «Իսպանիայի առաջնությունում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Ֆրանսիայի առաջնությունում», – ասել է Ալ-Խելաիֆին կատարյան «Ալ-Կաս Սպորտ» հեռուստաալիքին։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 2024/25 մրցաշրջանում հաղթեց բոլոր չորս մրցաշարերում։ Փարիզցիները առաջին անգամ նվաճեցին … Read more

Ջանլուիջի Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական գրանդները

Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի նկատմամբ, հաղորդում է L’Equipe-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում են 26-ամյա դարպասապահի իրավիճակին։ Նշվում է, որ Դոննարումային գրավում են երկու տարբերակներն էլ, և նա արդեն քննարկել է Անգլիա տեղափոխվելու հնարավորությունը Իտալիայի հավաքականի իր թիմակիցներից մի քանիսի հետ։ Ավելի վաղ նաև հաղորդվել … Read more

Ջանլուիջի Դոննարումման կարող է լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է լքել փարիզյան թիմը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա իտալացին պլանավորում է հեռանալ, եթե փարիզցիների հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողվեն։ Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը, և ներկայումս պարզ չէ, թե արդյոք ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան վճարել … Read more

Ռանդալ Կոլո-Մուանի․ «Ես շատ երջանիկ եմ «Յուվենտուսում»»

Ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին հաստատել է, որ կխաղա «Յուվենտուսի» կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում։ «Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մի փոքր ավելի շատ խաղալ՝ թե՛ ազգային հավաքականի, թե՛ իմ ակումբի համար։ Ես շատ երջանիկ եմ «Յուվենտուսում», հույս ունեմ շարունակել խաղալ այնտեղ, նրանք լավ են ընդունել ինձ, ինձ դուր է գալիս։ Ես նրանց հետ կմասնակցել Աշխարհի … Read more

Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է Լիգա 1-ը «Ֆերմերների առաջնություն» անվանողներին

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պաշտպանել է Ֆրանսիայի Լիգա 1-ը՝ արձագանքելով մրցաշարի հասցեին հնչող քննադատություններին։ «Իսպանիայի Լա Լիգայում գոլ խփելն ավելի հեշտ է, քան Ֆրանսիայի առաջնությունում։ Լուիս Էնրիկեն արժանապատվորեն ներկայացրեց Լիգա 1-ը և հանդես եկավ այն պաշտպանելու օգտին՝ հակադարձելով անգլիական Պրեմիեր լիգայի երկրպագուներին, ովքեր լիգան անվանում են ֆերմերների առաջնություն։ Ընթացիկ մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում … Read more

Կիմ Մին Ջեն կարող է տեղափոխվել մեկ այլ գրանդ ակումբ

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն դարձել է մի շարք ակումբների տրանսֆերային նպատակը։ Ինչպես հաղորդում է լրագրող Սանտի Աունան, ֆրանսիական ՊՍԺ-ն արդեն առաջին հանդիպումն է անցկացրել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ բանակցելով Փարիզում։ Այս հանդիպումը վկայում է այն մասին, որ ՊՍԺ-ն լուրջ դիտարկում է Կիմ Մին Ջեին որպես հնարավոր տրանսֆերային թիրախ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ակումբի … Read more

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի Լիգա 1

Ինչպես հայտնում է Diario AS-ը «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կտեղափոխվի Ֆրանսիայի առաջնություն։ Ըստ աղբյուրի՝ Անսու Ֆատին պատրաստվում է միանալ «Մոնակոյին» վարձակալությամբ՝ պարտադիր 12 միլիոն եվրոյի գնման պայմանով։ Բանակցությունները գրեթե ավարտվել են, քանի որ «Բարսան» փորձում է գործարքում ներառել վաճառքի կամ հետգնման կետ։ Ինչպես հայտնի է, Անսու Ֆատին չի մտնում գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ … Read more

Կրիշտիանու Ռոնալդուն նշել է՝ ով պետք է ստանա «Ոսկե Գնդակը»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արտահայտվել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մրցանակը պետք է հանձնվի այն ֆուտբոլիստին, ով աչքի է ընկել խաղադաշտում և նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ «Իմ կարծիքով, «Ոսկե գնդակը» պետք է նվաճի նա, ով աչքի է ընկել խաղադաշտում և հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Ես մեծ ուշադրություն չեմ դարձնում անհատական … Read more

Ուսման Դեմբելեն հայտնել է իր սիրելի ֆուտբոլիստի անունը

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնել է իր սիրելի ֆուտբոլիստի անունը։ 28-ամյա ֆրանսիացին առանձնացրել է Լիոնել Մեսսիին, որի հետ խաղացել է «Բարսելոնայում»։ «Բոլոր ժամանակների իմ սիրելի ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է», – ֆրանսիացու խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։ Ուսման Դեմբելեն կատալոնական գրանդի գույները ներկայացրել է 2017-ից 2023 թվականներին։