Պաշտոնական․ Անսու Ֆատին՝ «Մոնակոյի» ֆուտբոլիստ

«Մոնակոն» պաշտոնապես հայտարարել է իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի «Բարսելոնայից» տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը կխաղա ֆրանսիական թիմի կազմում վարձակալությամբ։ Պայմանագիրը նաև նախատեսում է խաղացողի լրիվ գնման հնարավորություն։ Նախկինում հաղորդվել էր, որ «Մոնակոն» ապագայում կկարողանա գնել Ֆատիին 11 միլիոն եվրոյով։ Ֆատին իր նոր ակումբում կխաղա 31 համարի ներքո։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր … Read more

Ժորժ Միկաուտաձեն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

Վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որի իրավունքները պատկանում են ֆրանսիական «Լիոնին», ունի մառախլապատ Ալբիոնում կարիերան շարունակելու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։ Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Սանդերլենդը»։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում Միկաուտաձեն մասնակցել է «Լիոնի» 47 խաղի։ Հարձակվողը խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ … Read more

Խվիչա Կվարացխելիան դիմել է Լիոնել Մեսսիին

Խվիչա Կվարացխելիան դիմել է Լիոնել Մեսսիին – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=70ba6d5f42 Խվիչա Կվարացխելիան դիմել է Լիոնել Մեսսիին ՊՍԺ-ի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել Լիոնել Մեսսիի հետ՝ կիսվելով տպավորություններով ամերիկյան թիմի ավագի դեմ խաղալուց հետո։ Հունիսի 29-ին ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում փարիզյան ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ 4-0 հաշվով ջախջախելով … Read more

Լիոնել Մեսսի. «ՊՍԺ-ում կան մարդիկ, որոնց ես գնահատում եմ և ուրախ էի կրկին տեսնել նրանց»

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին գրառում է կատարել Աշխարհի ակումբային առաջնությունից դուրս մնալուց հետո։ 1/8 եզրափակչում «Ինտեր Մայամին» ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից՝ 0-4 հաշվով։ «Մեզ համար Աշխարհի ակումբային առաջնությունն ավարտվեց Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողից պարտությամբ։ ՊՍԺ-ում կան մարդիկ, որոնց ես գնահատում եմ և ուրախ էի կրկին տեսնել։ Մենք հեռանում ենք հպարտությամբ, քանի որ հասանք մրցաշարի … Read more

66-ամյա գործարար կինը ընտրվել է «Լիոնի» նախագահի պաշտոնում

Միշել Կանգը դարձել է «Լիոնի» նոր նախագահը, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ 66-ամյա կորեական ծագումով ամերիկացի գործարար կինը, որը «Լիոնի» տնօրենների խորհրդում է 2023 թվականից, փոխարինել է ամերիկացի Ջոն Տեքստորին, որը նույնպես լքել է տնօրենների խորհուրդը։ Կանգը դարձել է ակումբի պատմության մեջ առաջին կին նախագահը։ Ավելի վաղ Ազգային վերահսկողության և կառավարման դեպարտամենտը (DNCG) ֆինանսական … Read more

Հայտնի է, թե որտեղ կարող է անցկացվել 2029 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը

Կատարը հետաքրքրված է 2029 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը հյուրընկալելով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Աղբյուրի համաձայն՝ Կատարը հետաքրքրություն է հայտնել մրցաշարը հյուրընկալելու հայտ ներկայացնելու հարցում, ինչը կնշանակի այն տեղափոխել ձմեռ։ Կատարի պաշտոնյաները ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարի ընթացքում ամենաբարձր մակարդակով բանակցություններ են վարել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների հետ և ցանկություն են հայտնել չորս տարի անց հյուրընկալել հաջորդ մրցաշարը։ … Read more

Երկրպագուները ծաղրել են Լիոնել Մեսսիին 📸

Երկրպագուները ծաղրել են Լիոնել Մեսսիին 📸 – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=c1bb72eebe Երկրպագուները ծաղրել են Լիոնել Մեսսիին 📸 Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն ջախջախեց «Ինտեր Մայամիին» 4-0 հաշվով։ Խաղի ընթացքում տեղի երկրպագուները ծաղրել են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» դուրս մնաց մրցաշարից, ՊՍԺ-ն հաջորդ փուլում կմրցի «Բավարիայի» հետ նախորդ … Read more

Give me Sport. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկը

Give me Sport. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկը – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=c1bb72eebe Give me Sport. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկը Անգլիական Give me Sport պորտալը կազմել է այս պահի դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լամին Յամալ (Բարսելոնա) Ուսման Դեմբելե (ՊՍԺ) Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) Կիլիան Մբապպե (Ռեալ … Read more

Խավիեր Մասկերանո. «Դժվար է խաղալ նման ՊՍԺ-ի դեմ նույնիսկ Լիոնել Մեսսիի համար»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է ՊՍԺ-ից կրած ջախջախիչ պարտությունը Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում (0-4): «Նրանք հիանալի թիմ են։ Տեսնենք, թե որքան հեռու կարող են գնալ։ Բայց այսօր նրանք ունեն որակ և հիանալի մարզիչ։ Ես չեմ պատրաստվում փչացնել նրա հետ ունեցած հարաբերություններս։ Հուսով եմ՝ նրանք երկար ժամանակ կխաղան այս մակարդակում։ Կարծում եմ՝ … Read more

Ուսման Դեմբելեն լուսանկարվել է Լիոնել Մեսսիի հետ և նրան անվանել պատմության մեծագույն ֆուտբոլիստը 📸

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն լուսանկարվել է «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի հետ ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղից հետո: Փարիզցիները ջախջախիչ հաղթանակ տարան ամերիկյան թիմի նկատմամբ 4-0 հաշվով: Խաղից հետո Մեսսին և Դեմբելեն ջերմ զրույց ունեցան և լուսանկարվեցին: Արգենտինացին ֆրանսիացուն նվիրեց իր մարզաշապիկը։ «Շատ հաճելի է նորից տեսնել քեզ, բոլոր ժամանակների մեծագույնը: Հուսով … Read more