Լուիս Էնրիկեն ուրախացրել է «Բարսելոնայի» երկրպագուներին․ հայտնի են մանրամասները
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ուրախացրել է «Բարսելոնայի» երկրպագուներին՝ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակով (4-0)։ «Խաղից հետո իմ հեռախոսը անընդհատ զանգում է՝ «Բարսելոնայի» երկրպագուների շնորհավորանքներից», – ասել է Լուիս Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» աշխատել է 2014-ից 2017 թվականներին։