Խաբի Ալոնսոն կարող է մասնակցել «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային որոշումներին

Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչը։ Ուրբաթ օրը «Բայերը» հայտարարեց 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։ Marca-ի տվյալներով՝ «Ռեալի» հետ քննարկումների ժամանակ Ալոնսոն հասկացել է, որ մադրիդյան ակումբում տրանսֆերները լիովին վերահսկվում են ակումբի կողմից։ Մարզիչն ունի ձայնի իրավունք և կարող է գաղափարներ առաջարկել, բայց այդ դեպքում ամեն ինչ պետք է … Read more

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի լքի «արքայական» ակումբի շարքերը, հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի պատրաստվում առաջիկա ամռանը 18-ամյա խաղացողին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։ Նշվում է, որ Էնդրիկը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը, թե խաղաժամանակի սահմանափակ քանակը կարող է խոչընդոտել իր մասնակցությունը 2026 թվականի … Read more

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալի» և անգլիական մեկ այլ գրանդի միջև

«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը օրեր առաջ հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդցիների ճամբարը։ Ամենայն հավանականությամբ, 26-ամյա խաղացողը շատ շուտով ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Defensa Central-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» փորձել է խափանել անգլիացու տեղափոխությունը մադրիդյան գրանդ։ Նշվում է, որ «քաղաքայինները» դիմել են Տրենտին և նրան առաջարկել են ավելի շատ … Read more

Ֆաբիո Կապելլո․ ««Բարսելոնայի» պարտության մեջ մեկ մեղավոր կա»

Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ պատասխան խաղում (4-3) «Բարսելոնայի» պարտության մեղավորի վերաբերյալ։ ««Բարսելոնայի» պարտության մեջ մեկ մեղավոր կա՝ դա Ֆլիկն է։ Ես վերջին րոպեներին խաղադաշտ չէի դուրս բերի Լևանդովսկուն», – Կապելոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։ Հիշեցնենք, որ միլանյան գրանդը դիմակայության երկու խաղերի արդյունքում հաղթեց 7։6 հաշվով … Read more

Հայտնի է՝ որքան կվճարի «Ռեալ Մադրիդը» Խաբի Ալոնսոյի համար

Ուրբաթ օրը հայտարարվեց, որ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բայերի» մարզչի պաշտոնից։ Ալոնսոյի նշանակման մասին «Ռեալ Մադրիդը» շուտով կհայտարարի։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսը, «Ռեալ Մադրիդը» Ալոնսոյի համար «Բայերին» կվճարի 10 միլիոն ֆունտ ստեռլինգից (11.8 միլիոն եվրո) ավելի փոխհատուցում։ Խաբիի պայմանագիրը Լևերկուզենյան թիմի հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի կեսերը։ Ավելի … Read more

Լամին Յամալը նշել է, թե որ ֆուտբոլիստներին է հետևում բացի իր թիմակիցներից

«Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե թիմակիցներից բացի, ով է իր սիրելի խաղացողը։ Ի պատասխան՝ 17-ամյա ֆուտբոլիստը առանձնացրեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին և «Արսենալի» հարձակողական կիսապաշտպան Բուկայո Սակային։ «Այս պահին, եթե մենք դուրս թողնենք «Բարսելոնայի» խաղացողներին, կարծում եմ՝ Ուսման Դեմբելեն և Բուկայո Սական լավ են խաղում», – Յամալի խոսքերն է մեջբերում … Read more

Լամին Յամալը նշել է, թե որտեղ կցանկանար խաղալ իր կարիերայի ընթացքում

«Բարսելոնայի» աստղային ֆուտբոլիստ Լամին Յամալը խոսել է այն մարզադաշտերի մասին, որտեղ կցանկանար խաղալ իր կարիերայի ընթացքում։ 17-ամյա իսպանացին ասել է, որ կցանկանար ելույթ ունենալ Անգլիայի մի քանի ասպարեզներում։ «Կան շատ մարզադաշտեր, որտեղ ես դեռ չեմ եղել, հատկապես Եվրոպայից դուրս։ Եվրոպայում կան մի քանի պաշտամունքային մարզադաշտեր, որտեղ ես կցանկանայի խաղալ։ Դրանք են «Օլդ Թրաֆորդը» և «Էնֆիլդը», … Read more

Ռաֆինյա. «Նա շատ էր հույսեր կապում ինձ հետ»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան նշել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի դրական ազդեցությունը իր կարիերայի վրա։ «Այս ակումբին միանալուց ի վեր իմ նպատակն է եղել ամբողջ ուժով նվիրվելը։ Ֆլիկը փոխեց իմ կարիերան։ Նրա նշանակումից հետո ես ուզում էի խոսել նրա հետ՝ նախքան որևէ որոշում կայացնելը։ Նա շատ էր հույս կապում ինձ հետ», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում … Read more

«Լիվերպուլը» փոխհատուցում կպահանջի «Ռեալ Մադրիդից»

«Լիվերպուլը» փոխհատուցում կպահանջի «Ռեալ Մադրիդից» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի վաղաժամ հեռանալու համար։ Այս մասին հայտնում է COPE-ն։ Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները դժգոհ են, որ 26-ամյա պաշտպանը լքել է ակումբը հունիսի 14-ին, չնայած նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 30-ին։ «Ռեալ Մադրիդը» պլանավորում է ֆուտբոլիստին օգտագործել Աշխարհի ակումբային առաջնությունում։ Մադրիդյան թիմը իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 18-ին՝ «Ալ-Հիլալի» դեմ։ … Read more

«Ատլետիկոն» կարող է վաճառել թիմի պաշտպանին առաջիկա ամռանը

Արգենտինացի պաշտպան Նահուել Մոլինան, ով հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդի» կազմում, կարող է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում խաղացել է «Ուդինեզեի» կազմում։ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Մոլինայի տրանսֆերի նկատմամբ։ Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Արգենտինացու … Read more