«Քրիստոնյա Հայ սփյուռքի իրավիճակը մեր օրերում» համաժողովն ավարտվեց Բուդապեշտում

Փետրվարի 2-ին Բուդապեշտում տեղի ունեցավ «Քրիստոնյա Հայ սփյուռքի իրավիճակը մեր օրերում» համաժողովը, որին մասնակցեցին 17 երկրների հայկական համայնքների պատվիրակներ: Եվս 8 երկրի համայնքային  ներկայացուցիչների հրավերներ էին ուղարկվել, բայց պատվիրակները տարբեր պատճառներով չէին կարողացել ժամանել: Համաժողովի կազմակերպիչը Նիկողոս Հակոբյանն էր՝ Հունգարիայի Ազգային ժողովում հայ համայնքի խոսնակը: Համաժողովն անցավ  Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Քյովերի եւ Հունգարիայի փոխվարչապետ … Read more

Մելինե Մեսրոպյան. Հայկական հետքեր ճապոնական արխիվներում եւ նոր բացահայտումներ Դիանա Աբգարի մասին

Սկիզբը՝ նախորդ համարում -Վերջին տասնամյակում Դիանա Աբգարը կարծես դարձավ մի տեսակ նորաձեւ անուն, պատեհ թե անպատեհ առիթներով հոլովում են նրա անունը՝ առանց համակողմանի ուսումնասիրելու: Մասնավորապես շահարկվում է նրա՝ աշխարհում առաջին կին դեսպան լինելու իրողությունը: Սակայն հայտնի է, որ տակավին 17-րդ դարում եղել են կին դեսպաններ՝ ի դեմս հոլանդուհի Բարտոլդա վան Սվիտենի եւ շվեդուհի Կատարինա Ստոպիանի: … Read more

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում – Ազգ

Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ Հայկ Մաթեւոսյանի «Օրոր լեռների համար» կինոնկարին (Հայաստան-ԱՄՆ): Հատկանշական է, որ այս վավերագրության գործադիր արտադրիչն է վերջերս վախճանված հունգարացի մեծանուն կինոբեմադրիչ Բելա Տառը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել անցած … Read more