Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է․ ՄԻՊ-ն ուսումնասիրում է նրան պատգարակով դատարան տանելու տեսանյութը

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1Lurer.am-ը: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը սկսել է ուսումնասիրել համացանցում տարածված տեսանյութերը, որոնցում Գագիկ Խաչատրյանին դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները պատգարակով տեղափոխում են դատարան։ Այս մասին տեղեկացրել են ՄԻՊ … Read more

Պուտինը Փաշինյանին առաջարկել է ԵՄ հարցով դիմել ժողովրդին, վարչապետն ասել է՝ այդ հարոցվ հանրաքվեից ՀՀ-ն հրաժարվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Հայաստանի քաղաքացիներից ճշտել՝ երկիրը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե շարժվել դեպի Եվրամիություն։ Հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: «Համաձայն եմ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե ուրեմն արեք դա, և թեման կփակենք, ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց … Read more

Փաշինյանը Բիշքեկում հայերեն է խոսել․ «Բաքվի և Անկարայի հետ աշխատում ենք հաղորդակցությունների բացման ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման իր ելույթում հայտարարել է, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը Հայաստանի ներդրումն իրականացվում է բազմաբևեռ արտաքին քաղաքականության միջոցով, որը Երևանն անվանում է հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Փաշինյանը հայերեն է խոսել: Նա նշել է, որ Երևանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում … Read more

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է (PAN.am)

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը: Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրան ձերբակալելու որոշում է ընդունվել։ Քննչական գործողություններ են կատարվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մոտ 21 ընկերությունների … Read more

Սիմոնյանը Բիշքեկում Հաջիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգին (PAN.am)

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, հայտնում է ՀՀ Ախ գրասենյակը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սա Սիմոնյանի … Read more

Նոյեմբերյանի ղեկավարն ազատ է արձակվել ՀԿԿ-ում հարցաքննությունից հետո (PAN.am)

Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Արսեն Աղաբաբյանը ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո»,- գրել է Առաքելյանը: Աղաբաբյանի ձերբակալության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 31-ի երեկոյան։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին նրա ձերբակալությունը: Կոմիտեից այլ մանրամասներ չէին հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով, … Read more

Պեսկով․ Մոսկվան գիտի, որ ՌԴ հետ համագործակցությունը շահավետ է ՀՀ համար (PAN.am)

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գիտի, որ ՌԴ հետ համագործակցությունը շահավետ է ՀՀ համար: «Այո՛, նա (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խմբ.) այժմ այլ տեսակետներ ունի իր երկրի ապագայի հնարավոր ձևաչափերի վերաբերյալ։ Բայց, ի վերջո, հավանաբար, որոշումը, այնուամենայնիվ, պետք է ընդունի Հայաստանի ժողովուրդը։ Դա մեր գործը չէ, դա հայ ժողովրդի գործն … Read more

Միրզոյան․ Շուտով ադրբեջանական ընկերությունները հայկական ապրանքներ կգնեն (PAN.am)

Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ ՀՀ և Ադրբեջանի առևտուրը կարծես միակողմանի է՝ միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։ «Արդեն Հայաստանը Ադրբեջանին կվաճառի ապրանք։ Դարձա՞վ երկկողմ. հիմա կլինի և առք, … Read more

Փաշինյանն ու Ալիևն անդրադարձել են խաղաղությանը, սահմանազատմանն ու TRIPP-ին (PAN.am)

Բիշքեկում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացքը, սահմանազատման հետագա աշխատանքները և TRIPP-ի կյանքի կոչման հաջորդ քայլերը։ Կարևորվել են նաև առևտրային, տնտեսական ու էներգետիկ փոխգործակցության ընդլայնումը, ներառյալ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և Ադրբեջանի տարածքով … Read more

ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ (PAN.am)

ԱԳՆ ղեկավար կազմն ու արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։ Տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպված շրջայցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման ու վերազինման նպատակով կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ այն պատրաստ է շահագործման։ Հայկական կողմը վերակառուցել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը՝ … Read more