Թևանյանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս, Մանուկյանը՝ 1 (PAN.am)

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, իսկ կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը, հայտնում է Factor.am-ը: Փաստաբան Արամ Օրբելյանը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ «պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան … Read more

Ղազարյան․ Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի գնի թանկացումը (PAN.am)

ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի ժամկետներին և պատասխանել գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցին: «Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի գնի թանկացումը, կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ ԵՄ չմտնելը։ Դա նույնպես տարբերակներից մեկն է, որ ՀՀ-ն կարող է սպառել բարձր գնով գազ։ ՀՀ քաղաքացիները կունենան և′ … Read more

ՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումները (PAN.am)

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում նախատեսված մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Նրա խոսքով՝ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի անմիջական շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ին հասանելի հնարավորությունները, հայտնում է Aysor.am-ը: «Կան … Read more

Wizz Air-ը Երևանից 3 նոր չվերթ կգործարկի (PAN.am)

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը 3 նոր չվերթ կգործարկի Երևանից՝ դեպի Բազել (Շվեյցարիա), Վառնա (Բուլղարիա) և Վալենսիա (Իսպանիա)։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Wizz Air ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը: Ընկերությունը նաև ավելացնում է Հայաստանում բազավորվող օդանավերի թիվը՝ հասցնելով դրանց թիվը 4-ի, հայտնում է Արմենպրեսը: Դեկտեմբերի 18-ից շաբաթական երեք թռիչ կիրականացվի Բազել (Շվեյցարիա), դեկտեբերի … Read more

ՔԿ. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (PAN.am)

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ, հայտնում է Քննչական կոմիտեն: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։ «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։ Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ … Read more

Գեղարքունիքում մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել (PAN.am)

Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետ Կարեն Զազյանը և մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը: Ձերբակալություններն իրականացվել են կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Կրթության վարչության պետին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչություն և թողտվություն … Read more

Հայկական պտուղ-բանջարեղենն ԱՄԷ է արտահանվում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն արդեն մեկնարկել է՝ առաջին փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Հետագա փուլերում նախատեսվել է արտահանվող արտադրանքի ծավալն ավելացնել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ արտահանումը կազմակերպվել է օգոստոսի 27-ին Դուբայում հիմնադրված «Watermelon Ecosystem» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, տեղեկացնում է Արմենպրեսը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայ … Read more

Միրզոյան․ ԵՄ հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է

Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն և ԵՄ-ի հետ մեր ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչ է, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի … Read more

Կաթողիկոսի գործը կրկին մակագրվել է դատավոր Ռուշանյանին (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսնի առնչվող գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին՝ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման արդյունքում, հայտնում է Panorama.am-ը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորները՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանը, արդեն հրաժարվել են այս գործը քննելուց։ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տրամադրել տվյալ գործով … Read more

Եվրահանձնաժողովի պաշտոնյա․ Դեռ վաղ է հստակ ժամկետ նշել ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմի հարցում

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում։ «Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք … Read more