Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներ

Քարվաճառում (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար) ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանք տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն։ Զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Օկուպացված Քարվաճառում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Քարվաճառում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։