Աշխարհում արդեն 3148 միլիարդատեր կա

Նոր միլիարդատերերի առաջացման հիմնական շարժիչ ուժը դարձել է արհեստական բանականությունը։ OpenAI-ից հեռացած նախկին աշխատակիցներ, DeepSeek-ի հիմնադիրները, Nvidia-ի, Alphabet-ի և SoftBank-ի ղեկավարները հարստացել են AI հեղափոխության ալիքի վրա։ Միլիարդատերեր են ստեղծել նաև կրիպտոարժույթները, պաշտպանական արդյունաբերությունը, տիեզերական կապը, սոցիալական մեդիան, անգամ սպորտն ու կինոն։ 2025-ին աշխարհում 344 նոր միլիարդատեր է ավելացել՝ ընդհանուր 876 միլիարդ դոլար կարողությամբ։ … Read more

Որտեղ ասում ենք թվայնացում, հատկապես, եթե խոսքը գնումների մասին է, պետք է թղթայինը բացառվի. վարչապետ

Ֆինանսների նախարարության 2025-ի առաջնահերթություններն են եղել թվայնացումը, ֆիսկալ կայունության ապահովումը և պետբյուջեի ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը, տարեկան հաշվետվությունը վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գերատեսչությունում: Զեկուցվել է նաև, որ հաշվետու տարում կրճատվել է պետական կառավարման համակարգի կողմից մեկ անձից գնումների ծավալը։   Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա: … Read more

Գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը

www.competition.am կայքում գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը։ Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։   «Առաջին անգամ սպառողները հնարավորություն ունեն իրենց անհատական բողոքները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջոցով ներկայացնել տնտեսավարողներին, որոնք ունեն 14 օր ժամկետ խնդիրը կարգավորելու համար:    Եթե այդ ժամկետում խնդիրը չի կարգավորվում, … Read more

Հայաստանի էլեկտրահամակարգի միացումը 4 հարևանների հետ տեխնիկապես հնարավոր է. Խուդաթյան

Ապրիլից ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չկա՝ հայտնել է նախարար Խուդաթյանը: Ըստ նրա՝ ուսումնասիրում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի, Ֆրանսիայի առաջարկները: 2025-ին Հայաստանը շարունակել է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան և Վրաստան: Նախորդ տարի արտադրված էլեկտրաէներգիան 5,8 տոկոսով ավելի է 2024-ի … Read more

46.508 աշխատանք փնտրող ՄՍԾ-ում՝ 2025-ին. ցուցանիշը 2021-ի համեմատ կրկնակի նվազել է

Միասնական սոցիալական ծառայության տվյալով՝ 2025-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 46.508: Այս ցուցանիշը 2021-ի համեմատ նվազել է գրեթե կրկնակի: Կառավարության կրթական ծրագրերը միտված են աշխատանքով ապահովելուն, որի շահառու են նաև պատերազմի մասնակիցները, Ղարաբաղից տեղահանվածները, հաշմանդամություն ունեցողները: Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում։   Դիտումների քանակ1

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ենթակառուցվածքների տարածաշրջանային պրակտիկայի տնօրեն Չարլզ Քորմիերին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդե Փրայսին։   Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինության ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ … Read more

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ • Tribune.am

Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան են տեղափոխվել հացահատիկով բեռնված երկաթուղային վագոններ։ Այս մասին հաղորդում ն ադրբեջանական լրատվամիջոցները։ «Բալաջարի կայարանից մեկնել է 25 վագոն ՝ ռուսական հացահատիկով։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1746 տոննա: Գնացքը կուղևորվի Վրաստան, որտեղից հետո կհասնի Հայաստանի Դալարիկ կայարան», — հաղորդել են լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը … Read more

«Taking action for nature»․ Հայաստանի ուղերձը IPBES-12-ում

Ելույթ եմ ունեցել Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի՝ IPBES 12-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:   «Ելույթում ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու առաջնահերթությունները։   Ամբողջ աշխարհում կենսաբազմազանության կորուստը շարունակվում է ահազանգող տեմպերով՝ խաթարելով այն էկոհամակարգերը, որոնց … Read more

ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը

Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը:   Մարտի 1-ից միջնորդավճարը միջինում գրեթե կիսով չափ կնվազի: Arca քարտերի համար կդառնա 0.5%, միջազգային քարտերի համար՝ 0.9%:   Այս մասին այսօր տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: