Որտեղ ասում ենք թվայնացում, հատկապես, եթե խոսքը գնումների մասին է, պետք է թղթայինը բացառվի. վարչապետ


Ֆինանսների նախարարության 2025-ի առաջնահերթություններն են եղել թվայնացումը, ֆիսկալ կայունության ապահովումը և պետբյուջեի ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը, տարեկան հաշվետվությունը վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գերատեսչությունում: Զեկուցվել է նաև, որ հաշվետու տարում կրճատվել է պետական կառավարման համակարգի կողմից մեկ անձից գնումների ծավալը։


 


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա: Թվայնացմանն անդրադառնալով՝ պետության ղեկավարը ընդգծել է. հատկապես, եթե խոսքը գնումների մասին է, պետք է թղթայինը բացառվի:


 


Հեղինակ՝ Մայա Խաչատրյան

Leave a Comment