Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան են տեղափոխվել հացահատիկով բեռնված երկաթուղային վագոններ։ Այս մասին հաղորդում ն ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բալաջարի կայարանից մեկնել է 25 վագոն ՝ ռուսական հացահատիկով։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1746 տոննա: Գնացքը կուղևորվի Վրաստան, որտեղից հետո կհասնի Հայաստանի Դալարիկ կայարան», — հաղորդել են լրատվամիջոցները։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ադրբեջանի որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է իր տարածքով դեպի Ադրբեջան ապրանքների տեղափոխման բոլոր սահմանափակումները։