Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ. Բայրաքթար

Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը: «Ըստ էության, կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,- նշել է նախարարը։

Հայաստանից գինու արտահանումը նվազել է

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ հայկական գինու հիմնական շուկան՝ արտահանման շուրջ 72 տոկոսով, ինչը կազմում է 3,2 միլիոն լիտր։ ԱՄՆ-ը արտահանման ծավալներով զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2025 թվականին Հայաստանից գինու ընդհանուր արտահանումը կրճատվել է, սակայն արտահանման միջին գինն աճել է 12,7 տոկոսով։

2025 թ-ին Հայաստանը 15%-ով ավելացրել է բանջարեղենի և մրգերի արտահանումը

2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է բանջարեղենի և մրգերի արտահանումը, իսկ թարմ սառեցված ձկնամթերքի մատակարարումներն աճել են 21%-ով։ Կանխատեսումների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 95 մլրդ ԱՄՆ դոլար։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևը նշել է, որ աճի միտումներ են … Read more

Մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց գործել եմ օրենքով. Մեսրոպ Մեսրոպյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզավորման և հնարավոր սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ հնչող մտահոգություններին: Պատասխանելով Alpha News-ի հարցին, թե տեսականորեն կարո՞ղ է ՀԷՑ-ի կառավարումը թուրքական ընկերություն ստանձնել, օրենսդրության հետ կապված խնդիր չի՞ առաջանա, Մեսրոպյանն ասել է. «Նման օրակարգ չկա՝ ընկերությունը հանձնել թուրքական կողմին կամ վաճառել նրանց: … Read more

ԵՄ-ն խստացնում է վերահսկողությունը. Ադրբեջանն ու Թուրքիան պետք է ապացուցեն գազի ծագումը

ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ծրագիրը և պարտավորեցրել է մատակարարներին 2026 թվականի հունվարի 1-ից սկսած, նախքան վառելիքի ներկրումը, ներկայացնել դրա ծագման երկրի ապացույցները։ Նոր համակարգը նախատեսում է նախնական մաքսային թույլտվություն, իսկ ռուսական գազի պահեստավորումը ԵՄ տարածքում կարգելվի։ Այսպիսով, թուրք-բուլղարական սահմանի «Ստրանջա-1 / Մալկոչլար» կետով մտող գազն ինքնաբերաբար կհամարվի ռուսական, եթե չներկայացվեն այլ … Read more

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են՝ հասնելով 2021թ-ի մակարդակին

Ռուսաստանի Դաշնությունից հարևան երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Վրաստան և Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումները 2025 թվականին նվազել են՝ հասնելով 2021 թվականի մակարդակին՝ գրեթե զրոյացնելով 2022 թվականից սկսված աճը։ Այս մասին գրել է РБК-ն։ Փորձագետները դա կապում են այն հանգամանքի հետ, որ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանից մեկնած քաղաքացիների հեռանալու ազդեցությունը գրեթե վերացել է։ Բացառություն է Ղրղզստանը, որտեղ փոխանցումները շարունակում … Read more

Մեր տնտեսական քայլերի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 40%-ով, իսկ պետբյուջեն՝ 50%-ով․ Ֆարսյան

«Մեր ձևով» շարժման տնտեսական ծրագրի համակարգող Աշոտ Ֆարսյանը Alpha News-ի հարցազրույցում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հիմնական քայլերը։ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը ներառում է 300 000 նոր աշխատատեղերի ստեղծում, հարկային արտոնությունների տրամադրում և ներդրումային նոր միջավայրի ձևավորում։ Հարցին՝ տարածաշրջանում ամենափոքր բյուջե ունեցող երկիրը կարո՞ղ է իրեն թույլ տալ նման … Read more

Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Ադրբեջանով հասել է Հայաստան

Հայաստանը Ռուսաստանից ստացել է հացահատիկի նոր խմբաքանակ։ Ադրբեջանով անցած երկաթուղային կազմը երկիր է հասցրել 1 746 տոննա բեռ։ The post Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Ադրբեջանով հասել է Հայաստան appeared first on Alphanews.

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, ապա կանցնի Վրաստանի տարածքով, որից հետո կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։