Լիդա Գաբրիելյանը տեղահանությունից հետո հաստատվել է Հրազդանում․ «Թոշակներով ապրում ենք, բոլոր կենցաղային ծախսերը հոգում, միաժամանակ վարկը մարում»․ «Ապառաժ»
Լիդա Գաբրիելյանն Արցախում ապրում էր 1-ին խմբի հաշմանդամ մոր հետ։ Նա նույնպես հաշմանդամություն ունի՝ 3-րդ խումբ։ Տեղահանությունից հետո հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Մի քանի ամիս առաջ հավաստագրով ձեռք են բերել 1 սենյականոց բնակարան։ -Արցախից միանգամից մեկնել ենք ՌԴ Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ապրում են իմ երկու քույրերը, սակայն մի քանի ամիս հետո վերադարձել ենք, քանի որ չենք կարողացել հարմարվել այնտեղ։ Ռուսաստանից եկել ենք … Read more