ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ ինչ կարգով է իրականացվում վարչական դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը և այն վերադարձնելը

Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ ինչ կարգով է իրականացվում վարչական դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը և այն վերադարձնելը։ Հոդված 77․ Հայցադիմումն ստանալուց հետո վարչական դատարանի կողմից կայացվող որոշումները 1. Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին. 2) հայցադիմումը վերադարձնելու մասին. 3) հայցադիմումի ընդունումը մերժելու … Read more

Հայ զինվորը կռվել է, հայ զինվորը երբեք չի պարտվել. Տեր Արտաշես

Ոսկետափ համայնքի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գրել է. «Տոնդ շնորհավոր, հա’յ զինվոր, միշտ քաջ, խիզախ ու հայրենասեր, որքան էլ պատերազմ է տեսել հայ ժողովուրդը, որքան էլ կորուստ է կրել, սակայն Դու միշտ հաղթել ես. հայ զինվորը կռվել է, հայ զինվորը երբեք չի պարտվել…»

Մենք այստեղ ենք մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և … Read more

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը բանակի օրվա առիթվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։ Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի … Read more

Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Հայոց բանակն այսօր 34 տարեկան է․ շնորհավոր տոնդ՝ ուժի, նվիրումի և հայրենասիրության մարմնացում

Սիրով շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Այսօր հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Հայոց բանակը մեր պետականության հենասյունն է, մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան ապահովող ուժը։ Նրա ձևավորումը դարձավ անկախ Հայաստանի կայացման կարևորագույն քայլերից մեկը՝ ծնված դժվարին պայմաններում, բայց ամուր կամքով ու նվիրումով։ Այս օրը խորին երախտագիտությամբ հիշում և մեծարում ենք … Read more

Անձը կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով պահանջել և ստացել է 399.500 ՀՀ դրամ. գործը դատարանում է

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի հունվարի 16-ին ստացվել է Ս.Հ.-ի քրեական գործը: Գործը հունվարի 19-ին հանձնվել է դատավոր Արամ Գրիգորյանին և ստացել ՀԿԴ/0018/01/26 համարը: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն, Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի … Read more

Գլխավոր դատախազությունը Արա Մկրտչյանից պահանջում է բռնագանձել պետությանը պատճառված 34.7 միլիոն դրամի վնասը

Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին փոստով ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումը Արա Հայկազի Մկրտչյանի դեմ: Գործը մակագրվել է դատավոր Կարապետ Սերյոժայի Բադալյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ գլխավոր դատախազությունը, որի ներկայացուցիչն է Սարգիս Սարգսյանը, հայցադիմում է ներկայացրել Արա Հայկազի Մկրտչյանի դեմ պետությանը պատճառված 34.720.032,5 ՀՀ դրամ վնասի գումարի … Read more

Ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին կոչ են անում երթևեկելիս լինել առավել զգոն։ «Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։ Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն»,-նշվում է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում կանգնեցված խաչքարի մոտ

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։