Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը – Ազգ

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեգեյ Առաքելյանը։ Սերգեյ Առաքելյանի մահը մեծ կորուստ է հայ մշակույթի և թատերական աշխարհի համար։ Նրա երկարամյա գործունեությունն ու վաստակը կարևոր տեղ ունեն մեր մշակութային կյանքում։ Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցություն է հայտնում Սերգեյ Առաքելյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտն ու կորստի ցավը։ Հավերժ հիշատակ … Read more

Քաղցկեղի բուժումից մինչև վաղ հայտնաբերում․ ինչ է ծածկում առողջության ապահովագրությունը

Վիրաբուժական, քիմիաթերապևտիկ ու ճառագայթային՝ քաղցկեղի բուժման այս երեք հիմնական ուղղություններով առողջության համընդհանուր ապահովագրությունը ծածկույթ ունի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այսպիսով՝ համակցված բուժման դեպքում ապահովվում է այս երեք փուլերից յուրաքանչյուրի ֆինանսական անխոչընդոտ ընթացքը։ Առողջության ապահովագրությունն ուղիղ ազդեցություն ունի քաղցկեղի ոչ միայն բուժման, այլև կանխարգելման ու վաղ հայտնաբերման գործում․ դժվարամատչելի գրեթե բոլոր հետազոտություններն … Read more

2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից ոչ ավելի, քան 4500 հատ քանակով ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված … Read more

Նոր կարգավորումներ՝ աշխատողների պարտադիր բժշկական զննությունների համար

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում պարբերական բժշկական զննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը բխում է … Read more

Երևանի քրեական ոստիկանները գողին բռնեցին թարմ հետքերով՝ 50 հազար դոլար գնահատված գողոնը ձեռքին․ ՆԳՆ

Օգոստոսի 14-ի ժամը 11․45-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ․ մայրաքաղաքի «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էին զարդեղենով ճամպրուկ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտապ մեկնեցին դեպքի վայր։ Պարզվեց, որ ժամը 9․35-ից 9․45-ն ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել … Read more

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորման ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Նշված ժամկետի ավարտից … Read more

Վերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

ՊՆ-ն հերքում է Ճամբարակում զինվորների՝ հակագազերով վազելու մասին տեղեկությունները

Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու – Ազգ

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ  մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են … Read more

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ․ կենսագրություն և կարիերա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)` Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում։ Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է բարձր պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ Ներկայացնում … Read more