Առանց հաշվառվողի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի որևէ հաշվառում փոփոխման ենթակա չէ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել անձին հաշվառելու ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին։ Հարգելի՛ քաղաքացիներ, Պարզաբանում ենք, որ անձին հաշվառելու ընթացակարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ։ Անձը որևէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառվել 2 եղանակով՝ 1.բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ (տվյալ դեպքում փաստացի բնակության հանգամանքը … Read more

Խաչիկ Գալստյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք խափանման միջոցը

Դատարանը դատավոր Դադոյանի նախագահությամբ երեկ՝ փետրվարի 25–ի ուշ երեկոյան հրապարակել է որոշում, որի համաձայն «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք խափանման միջոցը և 2 մլն դրամ գրավ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Փետրվարի 28–ին, այսինքն կալանքի ժամկետի ավարտի օրը, Խաչիկ Գալստյանը կտեղափոխվի արդեն իր բնակության հասցե»,– հավելել է նա։ Հիշեցնենք, … Read more

Իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացն անշրջելի է. Փաշինյան

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող  Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա  և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին … Read more

Ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ են սպասվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․  Փետրվարի 26-28 ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Եղոյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Եղոյանը  նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է սննդամթերքի … Read more

ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա դիմելու ԵԱՏՄ դատարան

Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի ֆիզիկական անձը կարող է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան: Որոշակի պայմաններում ֆիզիկական անձը կարող է բողոքարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, գործողությունները: Նախագիծը ներառված է գործադիր մարմնի վաղվա նիստի չզեկուցվողների ցանկում։ Այն նախատեսվում է, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը, մրցակցության ոլորտում … Read more

Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան

Եկեք տեսնենք, թե ինչ է արել ՔՊ-ն. թոշակներն ավելացրել է օրական 330 դրամով ու հարցը փակել՝ իբր մարդկանց կյանքի որակը փոխվեց, այն էլ՝ այս գնաճի պայմաններում։ Եկեք տեսնենք՝ արդյոք սա առաջընթաց է։ 2025 թ. նվազագույն պարենային զամբյուղը 42,614 դրամ է։ Սա այն գումարն է, որով թոշակ ստացող մարդը կարողանա նվազագույն մթերքներ ձեռբերել․ որպեսզի գոյատևի և … Read more

Միգրացիոն կոշտ քաղաքականություն ՌԴ-ում․ արտաքսումներ և նոր սահմանափակումներ

ՌԴ կառավարության ղակավար Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ 2025 թվականին Ռուսաստանից արտաքսվել է երկրում անօրինական գտնվող 72 հազար օտարերկրացի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։ Այս հայտարարությունը հնչել է Պետդումայում կառավարության 2025 թվականի գործունեության ամփոփիչ հաշվետվության ներկայացման ժամանակ։ Վարչապետի գնահատականներով՝ փետրվարի սկզբի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 840 հազար մարդ։ … Read more

Պոլսո Հայոց պատրիարքը առաջարկներ է ներկայացրել Գարեգին Բ-ին՝ ճգնաժամը հաղթահարելու համար

Պոլսի Հայոց պատրիարքարանը ներկայացրել է Ավստրիայում կայացած եպիսկոպոսական հավաքի ժամանակ պատրիարք Սահակ Մաշալյանի ելույթը. «Վիեննայի մէջ գումարուած անցեալ Եպիսկոպոսական Հաւաքի բացման նիստին նուիրապետական աթոռներու գահակալները վիտէո-պատգամներով մասնակցեցան եւ իրենց օրհնութեան խօսքը ուղղեցին ժողովական սրբազաններուն: Քանի որ հաւաքը արդէն խորհրդակցական ժողովի մը բնոյթ ստացած էր, Թուրքիոյ Հայոց Նորին Ամենապատուութիւն Տէր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, … Read more