Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների առնչությամբ
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը: