Քուվեյթի իշխանությունները երկրում մնացած 19 ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել, տեղավորել հյուրանոցում․ ՀՀ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (համատեղությամբ՝ Հորդանան) ևս աշխատում է առավել ինտենսիվ ռեժիմով, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։ «Փետրվարի 28-ին «Jazeera Airways» ավիաընկերության Քուվեյթ-Երևան չվերթը չեղարկվել է, Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են: Այս պահին Քուվեյթի օդանավակայանը փակ է՝ երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայության հրահանգի հիման վրա: Քուվեյթի իշխանություններն, ընդառաջելով … Read more

Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ. ՀՀ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։ Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան տեղափոխվեց ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։ Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է։ Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ։ … Read more

ԱՍՀՆ-ն պարզաբանել է Մերձավոր Արևելքից վերադառնալու խնդիր ունեցող աշխատողների բացակայության հարցը

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման առնչությամբ հայտնում ենք, որ աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով (ֆորսմաժորային իրավիճակներով) պայմանավորված բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը, ինչպես նաև դիտարկել արձակուրդի … Read more

Մենք կարող ենք և պետք է ունենանք նոր վարչապետ. Էդգար Ղազարյան

Եթե ես նախկինում զբաղեցրել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, դա չի ենթադրում, որ ես այդ պաշտոնը պետք է նորից զբաղեցնեմ։ Եթե ես նախկինում զբաղեցրել եմ ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, դա չի նշանակում, որ ես նորից պետք է ընտրվեմ դեկան․․․ Եթե Ռոբերտ Քոչարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ Նախագահի պաշտոնը, դա չի ենթադրում, որ նա … Read more

Մարտի 8-ին դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ … Read more

Իրանը ոչնչացրել է ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը Հորդանանում

Իրանի վերջին հրթիռային հարձակումների ընթացքում վնասվել է ամերիկյան AN/TPY-2 ռադիոլոկացիոն համալիրը Հորդանանում: Այս ռադարն ընդգրկված է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգում և պատասխանատու է բալիստիկ հրթիռների հայտնաբերման ու հետևելու համար մեծ հեռավորությունների վրա: Հետախուզական աղբյուրների տվյալներով՝ AN/TPY-2-ը փոխանցում է տեղեկություններ թիրախների դեմ հրթիռային պաշտպանության համակարգերին և ապահովում է տարածաշրջանում վաղ նախազգուշացման կարևոր հնարավորություններ: Մեկ ռադարի … Read more

Աննա Վարդապետյանը դիմել է բոլոր դատախազներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Աննա Վարդապետյանը Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը սկսել է դրական լուրով, որը վերաբերվում է Դատախազության հանրային վարկանիշին. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին … Read more

Մի քանի ժամ հետաձգումից հետո Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ երեք տասնյակ քաղաքացի

«Մի քանի ժամ հետաձգումից հետո «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ երեք տասնյակ քաղաքացի»,- այս մասին գրել է ՆԳՆ մամուլի խոսնակը։

ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի

 Մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։ Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը՝ … Read more

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։ Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները: Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան: