Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով: Հայտնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունից։  «Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում»,-ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա … Read more

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Տաթևում արցախցի ընտանիքներին հող է տրամադրել – Live News

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով: Հայտնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունից։ «Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում»,-ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա Տաթև համայնքում անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք ստացած յոթ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ ՏաԹևեր ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքների՝ այն մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Արձագանքել և հողը մշակելու պատրաստակամություն են հայտնել 7 ընտանիք։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։ Շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են իրենց բաժին հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի՝ հավասարության սկզբունքով։ Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։ Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով, … Read more

«ՏաԹևեր»-ը 4-րդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղի

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ–ից և ՀԱՀ–ից։ Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում՝ 2024, 2023 և 2021 թվականներին։ Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում … Read more