Սյունիքի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Վոլոդյա Մուրադյանը
Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Մինչ պաշտոնի նշանակումը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալը: