Դատարանը մերժել է Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները

Դատարանը մերժել է Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները: Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները: Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,-նշել է Հովհաննիսյանը:

Ինչպես բերման ենթարկեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Վաղինակ Ղազարյանին

Այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հերթական դատական նիստը: Դատարանի բակում են նաև բարերարի աջակիցները և կողմնակիցները: Ինչ-որ պահի լարված իրավիճակ ստեղծվեց դատարանի մոտ և ոստիկանները սկսեցին քաշքշել Կարապետյանի աջակցելու եկածներին: Բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Վաղինակ Ղազարյանին: