Դատարանը մերժել է Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները

Դատարանը մերժել է Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները: Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները: Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,-նշել է Հովհաննիսյանը:

Leave a Comment