Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք։ 2021 թվականի նույն հունիսի 18-ին ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի … Read more

Եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել․ Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտադիր բժշկական ապահովագրություն․ եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է արդեն մի քանի ամիս։ Եվ, իմ կարծիքով, առաջիկայում այն կանգնելու է բավական պարզ ընտրության առաջ․ կամ պետք է ավելացնել պետական բյուջեից ֆինանսավորումը, կամ սահմանափակել ծառայությունների իրական հասանելիությունը։ … Read more

Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Ժամանակակից պատերազմների դեմքը փոխվել է անդառնալիորեն։ Այն, ինչ նախկինում համարվում էր ապագայի տեխնոլոգիա, այսօր դարձել է մարտադաշտի ելքը վճռող առաջնային գործոնը։ Խոսքը, անշուշտ, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և լրամշակված բարձր տեխնոլոգիական զենքերի մասին է։Հայ-ադրբեջանական հնարավոր բախումների և տարածաշրջանային անվտանգային … Read more

TRIPP-ի հետագա հեռանկարները կարող են տարբեր լինել. Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի։ Թե ովքեր են լինելու այս նախագծի կապալառուները, ում են … Read more

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շարունակում են այցերը ՀՀ մարզեր։ Այս անգամ կուսակցության անդամներն այցելել են Կուրթան համայնք, լսել գյուղացիների առաջնային խնդիրները։ Բնակիչները խոսել են համայնքի խնդիրների մասին։ «Մենակ ընտրությունից ընտրություն չենք գալու, ամեն անգամ գալու ենք, և ամեն անգամ ուզելու ենք, որ դուք խնդիր դնեք մեր առաջ»,- բնակիչների հետ հանդիպմանն ասել է … Read more

Ալիևը պարտական է Նեթանյահուին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվեցի դիկտատորը հայտարարել է. «Ադրբեջանն աջակցում էր անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը` մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում»։ Սա իհարկե էրդողանյան տեսակետն է առաջին հերթին` ում պարտական է Ալիևը, սակայն հայտարարությունն հետաքրքիր է հնչում այնքանով, որ Ալիևը պարտական է նաև Նեթանյահուին, ով հրեական պետության ո՛չ միայն տեխնոլոգիական աջակցությունն է տվել Ադրբեջանին, այլև … Read more

Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան

Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են Մեր պնդումը, որ ռեժիմը թե՜ 2024, թե՜ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- … Read more

Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդմանն է անդրադարձել՝ նշելով. «Եթե նույնիսկ զուտ գիտական տեսանկյունից դիտարկենք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը, անհնար է ուշադրություն չդարձնել մի երևույթի. իշխանությունների բացահայտ ռեկետը, բանդիտիզմը և, ըստ էության, օրը ցերեկով իրականացվող թալանը փորձում են ներկայացնել որպես «օրենքի հաղթանակ» և «իրավական գործընթաց»։ Դա նման է մի իրավիճակի, եթե … Read more

Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում․ Հակոբ Բադալյան

«Թվում է, թե ամեն ինչ շատ ճիշտ է։ Իրականում սակայն, այստեղ կա մի նյուանս։ Հայաստանի ապագան կրթված մարդը չէ, Հայաստանի ապագան՝ բարոյականության որոշակի նշաձողեր ունեցող մարդն է։ Կրթվածություն կունենան ոչ բոլորը։ Ոչ բոլորն է, որ կարող են իրենց համար ապահովել լավ կրթություն, ուզենք, թե ոչ։ Եվ դրանից բացի, կրթությունը մի բան է, երբ ուղեկցվում է … Read more

Իրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբան

Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։ Այս դեպքում քաղաքական հրահանգը … Read more