Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

29 Սեպտեմբերի, 2026 ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը, Հանրայինի եթերում ուրախ համերգ էր։ Հեռուստաալիքի էջերն ամիջապես ողողվեցին մեր հազարավոր գիտակից հայրենակիցների մեկնաբանություններով, ինչին հաջորդեց ներողությունը: … Read more

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

29 Սեպտեմբերի, 2026 Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել․ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Թվում էր՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին քննարկումների էջն արդեն փակվում է։ Ընտրական գործընթացի ընթացքում բարձրաձայնված խախտումները, ճնշումների մասին ահազանգերն ու իրավական հարցադրումները աստիճանաբար դուրս էին մղվում հանրային օրակարգից։ Սակայն երեկ հրապարակային քննարկման առարկա դարձած ԵԽԽՎ զեկույցը այդ թեման կրկին վերադարձրեց ուշադրության կենտրոն՝ արդեն եվրոպական կառույցի պաշտոնական փաստաթղթում արձանագրված մտահոգությունների տեսքով։ Այս մասին … Read more

2 օրից հոկտեմբերն է, սակայն հունիսի կարկտահարության վնասները դեռ չեն հրապարակվել. լրագրող

29 Սեպտեմբերի, 2026 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 օրից հոկտեմբերն է, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները․ Հունիսի 19-20-ը կարկուտը մեծ վնասներ է հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջևան գյուղերին։ Խոշոր, հավի ձվի չափ, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների, անասնագոմերի, … Read more

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

29 Սեպտեմբերի, 2026 Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրեր առաջ Գանձասարում տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ծաղրին, արհամարհանքին, կեղծիքին ու քարոզչությանը արձագանքում է՝ «Գանձասարում ի՞նչ դեպք կա, որ էդքան Գանձասարի մասին խոսում ենք, էլի»։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մակարդակի քաղաքական ու ազգային անկում պետք է ապրած լինի իշխանությունը, որպեսզի սեփական … Read more

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

29 Սեպտեմբերի, 2026 Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական գաղափարախոսություն: Այնտեղ հարգվում է իրենց սահմանադրություններով ամրագրված գաղափարախոսական բազմակարծությունը:Փոխարենը այդպիսի պետական գաղափարախոսություն ունեն, օրինակ` Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Լաոսը, … Read more

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

28 Սեպտեմբերի, 2026 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզո՞ւմ եք՝ ջնջեք մեր Հերոսների դիմանկարները, ուզո՞ւմ եք՝ ձեր հեռուստաալիքների եթերներում, Telegram-յան ալիքներում ու տարբեր YouTube-ներում առավոտից երեկո պտտեցրեք ձեր «բերանով երգիչներին» ու «ուրիշ տեղով երգչուհիներին», ուզո՞ւմ եք՝ դպրոցներից հանեք այն մարդկանց Հիշատակի ու Փառքի անկյունները, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, … Read more

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

28 Սեպտեմբերի, 2026 Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիք, ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը։ Հանրայինը նոր հիմնադրված հեռուստաընկերություն չի, որպեսզի չունենա առանձին ընթացակարգեր, եթերային պատասխանատուներ, համապատասխան օրերի ու ամսաթվերի համար պլանավորումներ։ Այնքան մեծ աշխատակազմը, որը սնվում է հանրային գումարներից, չէ՛ր կարող պատահաբար, չունենալ սեպտեմբերի 19-ի, Սեպտեմբերի 27–ի, Դետեմբերի … Read more

Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ՛. Իվետա Տոնոյան

28 Սեպտեմբերի, 2026 Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ … Read more

Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան

28 Սեպտեմբերի, 2026 Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ միայն մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը այս թեմային: Արժի՞ արդյոք ապրիլի 24-ին սալյուտ խփել հրապարակում, թե «տխմար» հասարակությունը դեռ պատրաստ չի թուրքերին աղ ու հացով դիմավորելու: Դա էին ստուգում: Թե չէ սխալմամբ էր, չէինք հասկանում, ոնց Թաթային դրեցինք և այլ, … Read more