Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար •

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Post navigation

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար

Հուլիսի 22-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Արթուր Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Նշված փոսը կապ չունի «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ. այն փորել … Read more

Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են․ Լուսանկար

Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Կողբ գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ատոմ Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 անչափահասներ մարմնական վնասվածքերով … Read more

Խոշոր ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին, տուժածներից մեկին տեղափոխել են Երևան. Լուսանկար

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «ГАЗель» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և նրա ուղևորը, ինչպես նաև «ГАЗель»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից տուժած վարորդին ռեանիմոբլիով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ … Read more

27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է․ Լուսանկար

Երեկ՝ հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35 կմ հատվածում, Մեծամորում հայտնի «Արև» հանդիսությունների սրահի մոտ Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն … Read more

Չեն կարողանում գրանցվել •

Իջևան քաղաքի բնակիչ, անչափահաս 2 երեխաների մայր Սիրանուշ Փանյանի ամուսինը Իջևանի կոմունալ հիմնարկությունում բանվոր է աշխատում։ Սիրանուշի խոսքերով՝ Իջևանի համայնքապետարանն ամանորի առթիվ իր ամուսնուն, համայնքապետարանի մյուս աշխատողների նման, պարգևավճար է վճարել, որի պատճառով իրենց եկամուտներն իբրև թե աճել են և ընտանիքի ընտանեկան նպաստը «կտրել են»։ Ս․ Փանյանը մեզ հայտնեց նաև, որ ինքը համակարգիչ չունի, չունի … Read more

Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Մ․-ն տեղում ստացել է առաջին բուժօգնություն, … Read more

Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության. Լուսանկար •

Հորդառատ անձրեւներն ու ուժգին քամին, ամպրոպն ու կայծակը Չեխիայում մասշտաբային էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացրել։ Համաձայն տեղի լրատվամիջոցների հաղորդման, բնական տարերքի հետեւանքով հոսանքազրկվել է 26 200 տուն։ Մասնագետները արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքները։ Առաջիկա ժամերին էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի։ Հատկապես տուժել են արեւելյան շրջանները։ Քամու ուժգին պոռթկումները պոկել են մի քանի շենք շինությունների տանիքները։ Փրկարարներն ու հրշեջները … Read more

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել է․ Լուսանկար

Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի … Read more