Ընտանեկան բռնության մասին հաղորդումները 2026 թվականի 6 ամիսներին 78-ով ավելացել են •

2026 թվականի 6 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։ Տեղեկությունը հայտնել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։ Նրա խոսքով` 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում … Read more

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր․ Լուսանկար

Հուլիսի 23-ին՝ ժամը 06։40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում, Երևանի բնակիչ 42-ամյա Մնացական Ա․-ն իր վարած «Lixiang L7» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է ոչ … Read more

Մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման մասին որոշում է ընդունվել․ ինչ է պետք իմանալ

Կառավարության նիստում մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու մասին որոշում է ընդունվել։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել … Read more

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի. Լուսանկար

Հուլիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են 66-ամյա Արմեն Թ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից … Read more

Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում. Լուսանկար •

Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի … Read more

6 ամսվա ընթացքում Մոսկվայի մարզից արտաքսվել է ավելի քան 33,000 միգրանտ •

2026 թվականի առաջին կեսին Մոսկվայի մարզում իրականացված ռեյդերի արդյունքում կայացվել է օտարերկրացիների արտաքսման և արտաքսման մասինավելի քան 33,000 որոշում, հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը ամփոփել է 2026 թվականի առաջին կեսի իր գործունեությունը։ «Միգրանտների բնակելի տարածքներում և աշխատանքի վայրերում անցկացվել է 39,000 ստուգում, որի արդյունքում … Read more

«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա․ Լուսանկարներ

Հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցի 33/5 հասցեում գործող «Ֆլեշ» գազաբենզալցակայանում 35-ամյա Արամայիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է լիցքավորման նպատակով, սակայն մինչև լիցքավորման ավարտը շարժվել է, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը պոկվել և ընկել է 36-ամյա Ռուզաննա Ք․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի … Read more

Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար •

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Post navigation

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար

Հուլիսի 22-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Արթուր Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Նշված փոսը կապ չունի «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ. այն փորել … Read more

Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են․ Լուսանկար

Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Կողբ գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ատոմ Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 անչափահասներ մարմնական վնասվածքերով … Read more