Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ •
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ • Skip to content Post navigation
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ • Skip to content Post navigation
Հորդառատ անձրեւներն ու ուժգին քամին, ամպրոպն ու կայծակը Չեխիայում մասշտաբային էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացրել։ Համաձայն տեղի լրատվամիջոցների հաղորդման, բնական տարերքի հետեւանքով հոսանքազրկվել է 26 200 տուն։ Մասնագետները արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքները։ Առաջիկա ժամերին էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի։ Հատկապես տուժել են արեւելյան շրջանները։ Քամու ուժգին պոռթկումները պոկել են մի քանի շենք շինությունների տանիքները։ Փրկարարներն ու հրշեջները … Read more
Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի … Read more
Դիլիջան-Երևան վերադառնալու ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել դերասանուհի Սյուզան Պապյանը, որ առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք սերիալներից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել … Read more
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։ «2 օր կանգնել եմ շուկայում, 2 արկղ պամիդոր չեմ ծախել։ Ամբողջ տարին տանջվել ենք, մեր հարցին պետք է լուծում տան։ Մինչև ղեկավարությունից մարդ չգա, էստեղից ավտո հանող չկա»,–ասել են ակցիայի մասնակիցները՝ պարեկներին։ Post navigation
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․ «Զվարթնոց օդանավակայան. ահազանգ: Մամուլն օրեր առաջ անդրադարձել էր օդանավակայանում առկա մարդկային խցանումներին, ինչը պետք է ազդակ հանդիսանար այն շտկելուն ուղղված քայլեր նախաձեռնելու համար, սակայն ոչինչ չի փոխվել: Այսօր գիշերը երկու կամ երեք ինքնաթիռ միաժամանակ վայրէջք էր կատարել և Հայաստան ժամանողները ստիպված էին ուշ գիշերով, հոգնած ու ջարդված, երեխաների ու մեծահասկաների … Read more
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ … Read more
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Այգեշատ գյուղում Երևանի բնակիչ 36-ամյա Լևոն Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով հետիոտն 11-ամյա Է․ Բ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի թեմայի մասին, որն ուղղակիորեն վերաբերում է մեր հազարավոր քաղաքացիների ամենօրյա կյանքին, նրանց սոցիալական բեռին և արդարության զգացմանը։ Խոսքը վարկային և քրեական համաներման (ամնիստիայի) անհրաժեշտության մասին է։ Մեր երկրում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակ քաղաքացին, տարիների ձախողված տնտեսական քաղաքականության, աղքատության … Read more
Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ ՆԳՆ հաղորդմամբ, ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Post navigation