Երեւանում վրաերթի են ենթարկել տրոլեյբուսի վարորդի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մարտի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդի հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն։ Վիրավորը տեղափոխվել … Read more

Ինչպե՞ս է «խnրթ մոր ձեռքով uպանված» 1 տարեկան երեխայի 5-ամյա քույրը․ նա կվերադառնա՞ ընտանիք

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ավելի ուշ պարզվեց, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ Երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Երեխան գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում … Read more

Դեբեդի վարարման վտանգ կա՞, պատրա՞ստ է արդյոք Ալավերդին․ մեկնաբանում են քաղաքապետն ու բնակիչները

Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի նախազգուշացումը՝ առատ տեղումներով պայմանավորված՝ գետերի ելքերի մեծացման մասին, վերաբերում է նաև Դեբեդին։ Բայց Լոռվա «գիժը» հոսում է՝ դեռևս առանց «գժություններ անելու»։ Բնակիչների հիշողություններում, սակայն, դեռ թարմ են Դեբեդի նախորդ վարարումները, երբ Դեբեդը կամուրջներ էր քշել։ «Նախորդ տարվա վարարումից հետո Թումանյան փողոցի հատվածում հենապատերի ահագին հատվածներ վերանորոգվել են»,- ABC Media-ի հետ զրույցում … Read more

Մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները ևս պետք է պարտադիր ապահովագրություն ունենան

Մարտի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը․ տեղեկացնում է ՆԳ նախարարությունը։ «Ըստ ընդունված փոփոխությունների՝ պարտադիր ապահովագրության համակարգում ներառվել են նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում … Read more

Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. ՆԳՆ խոսնակը՝ Ազատության պողոտայում բռնկված հրդեհի մասին

«Կանազ» մշակույթի տան խոշոր հրդեհի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ։ «19։12-ին եղել է ահազանգ հրդեհի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ․ այս պահին հրդեհաշիջում է իրականացնում փրկարար ծառայության 13 … Read more

Երևանում ամուսինները հարվածել են 20-ամյա աղջկան, ապա նրան դուրս նետել պատուհանից. ավելի քան 4 տարի անց սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն․ հայտնում են ՔԿ-ից։ Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել … Read more

«Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա։ Ահա համեմատական աղյուսակը, որը ցույց է տալիս իրավիճակի լրջությունը։ Տվյալները հիմնված են շուկայական միջինացված դիտարկումների վրա, որոնք հաճախ հնչեցվում են հանրային վերլուծություններում և սպառողների բողոքներում։ Դեղերի գների համեմատություն. Հայաստան vs ՎրաստանՀակաուռուցքային Թիրախային թերապիա (օր.՝ Տրաստուզումաբ) 2.5 — 3 անգամ թանկ։ Սիրտ-անոթային՝ Պլավիքս (Կլոպիդոգրել) 2 … Read more

Իշխանական քարոզչամեքենան ատելության վրա է կառուցում հարաբերությունները ժողովրդի հետ․ Արցախի նախկին պետնախարար

Ահա թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան ստի ու ատելության վրա կառուցում իր հարաբերությունները ժողովրդի հետ․ գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Իշխանական որոշ լրատվամիջոցներ ու էջեր ակտիվորեն տարածում են բացարձակապես կեղծ պնդումներ, թե իբր մարտի 22-ի մետրոյի հայտնի միջադեպի ժամանակ արցախցի կինն ասել է «Թքած ունեմ էս Հայաստանի վրա, ինձ Հայաստանը պետք չէ»: Եվ … Read more

Վեհափառին չթողնելով գնալ Վրաստան՝ ՀՀ իշխանությունները մեր օրերի տարեգրության մեջ ավելացրին նվաստացման և ամոթի ևս մեկ էջ․ Լիլիթ Գալստյան

Երեկ Վրաստանը վերջին հրաժեշտը տվեց Իլյա Երկրորդին։ Պատրիարքի հուղարկավորությանն ու սուրբ պատարագին Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը բնական էր և պատշաճ, բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն՝ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթույլատրելին՝ մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ․ այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Գարեգին … Read more

Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ո՞վ է կազմել ներդրումային փաթեթը․ «Հետք»

2025 թվականի հունվարի 24-ին «Դիգնիսի» ՍՊԸ-ն և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով․ գրում է «Հետք»-ը։ Այս հուշագրի շրջանակում էլ կազմվել է Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի ներդրումային փաթեթը։ «Դիգնիսի» ՍՊԸ-ն, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Khachaturian Architects» ստուդիան ստեղծել են PROSPECT24 նախագիծը, որը … Read more