Ապրիլի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի բակում դի կա։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35 – 36-ամյա Աշոտ Խ․-ն է։
Ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Քաղաքացին իրեն նետել է հյուրանոցի 4-րդ հարկից: Նրա երակների հատվածում կտրված հետքեր են հայտնաբերվել:
Մեր տեղեկություններով՝ նա մի քանի օր էր, ինչ մնում էր նշված հյուրանոցում: